1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Սուրիկ Խաչատրյանը կարևորել է Սյունիքի զարգացման ծրագրերում գյուղական համայնքների ղեկավարների դերը

Սուրիկ Խաչատրյանը կարևորել է Սյունիքի զարգացման ծրագրերում գյուղական համայնքների 
ղեկավարների դերը

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում հոկտեմբերի 9-ին տեղի է ունեցել ՀՀ Սյունիքի մարզխորհրդի հերթական նիստը, որը վարում էր ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Նիստին մասնակցում էին ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների, մարզի քաղաքային ու գյուղական համայնքների, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների և մարզային ենթակայության կազմակերպությունների ղեկավարներ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Սյունիքի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Մարզում  գյուղատնտեսական աշխատանքների կատարման և աշնանացանի հետ կապված անելիքների մասին զեկույցով հանդես է եկել ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության բաժնի պետ Ն. Շադունցը: Նշվել է, որ մարզում այս տարի բերքի տակ է դրվել 34 հազար 843 հա ցանքատարածություն, որից 26 հազար 113 հա-ն` հացահատիկային, 410-ը` հատիկաընդեղենային, 1083.5-ը՝ բանջարային, 6230-ը՝ կերային, 16-ը՝ տեխնիկական մշակաբույսեր, 1747.4 հա կարտոֆիլ: Պտղի և հատապտղի  ցանքատարածությունները կազմել են 2591 հա, խաղողինը` 185: Նշված բոլոր ցուցանիշներում նախորդ տարվա համեմատ գրանցվել են աճ՝ ցանքային  մշակաբույսերի մշակության տարածքը  նախորդ տարվա համեմատ  ավելացել է 1470հա-ով:

Մարզին հատկացվել է 1 միլիոն 500 հազար լիտր դիզվառելիք, 2200 տոննա ազոտական պարարտանյութ, 250 տոննա գարնանացան գարու, 2 տոննա առվույտի, 40 տոննա կորնգանի սերմացու, 800 տոննա աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացու: Ավելացել է անասնագլխաքանակը: Ավարտվել են աշնանացան և գարնանացան հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքի աշխատանքները` 15 հազար 342 հա աշնանացան ցորենից ստացվել է 46 հազար 794 տոննա համախառն բերք, 4719 հա գարնանացան գարուց՝ 3303 տոննա, 92 հա գարնան ցորենից՝ 65 տոննա համախառն բերք: Գարնանացան հացահատիկային մշակաբույսերի ցածր բերքատվությունը պայմանավորված է  երկարատև երաշտով: Հոկտեմբերի 9-ի դրությամբ` կատարվել է 9550 հա աշնանացան հացահատիկային մշակաբույսերի ցանքս, որից  400 հա-ն` աշնանացան գարու:

Անգեղակոթ,  Ախլաթյան,  Բռնակոթ, Շաքի և Սպանդարյան  համայնքներում կատարվել է 10 հազար 350 հա արոտների ջրարբիացում:  Ընթացքի մեջ է Կոռնիձոր, Շինուհայր, Նորավան, Աղիտու, Իշխանասար, Որոտան համայնքների ծրագրերի կառավարման  և պլանների մշակման գործընթացը: 

Օրակարգային հաջորդ հարցը վերաբերում էր մարզի համայնքներում 2015թ.  9 ամիսների համայնքային բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման ընթացքին և առկա խնդիրներին: Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Հ. Հովհաննիսյանն  իր խոսքում նշել է, որ սեփական եկամուտների 9 ամսվա համար  նախատեսված  935 միլիոն 942.6 հազար դրամի դիմաց հոկտեմբերի 1-ի դրությամբ   հավաքագրվել է 994 միլիոն 686.7 հազար դրամ կամ նախատեսվածի 106.3 տոկոսը: 2014թ.-ի նույն  ժամանակահատվածի  համեմատ հավաքագրման   աճը   կազմել  է  10.6 տոկոս: Մարզի 19 համայնքներում սեփական եկամուտների հավաքագրումը չի գերազանցում տարեկան պլանների 50% ցուցանիշը: Շեշտվեց, որ համայնքի բյուջեի բոլոր եկամտատեսակները ենթակա են հավաքագրման, և մեկ եկամտատեսակի կատարումը չպետք է բացասաբար անդրադառնա մյուսի կատարման մակարդակի վրա:

Քաղաքաշինության վարչության պետ Ռ. Ավետիսյանը ներկայացրել է քաղաքաշինության ոլորտում իրականացված տեսչական ստուգումների արդյունքներն ու ծրագրերը: Վարչական հսկողություն է անցկացվել ժամանակացույցով նախատեսված 27 համայնքներում: Մարզի համայնքներից 27-ի հողհատկացման առաջարկությունից մերժվել է 7-ը, ՀՀ քաղաքաշինության նախարարություն ներկայացված 11 հողհատկացման առաջարկությունից՝ 1-ը: Մարզպետարան է ներկայացվել 147 շինարարության, 3 քանդման թուլյտվություն և 66  շինարարության շահագործման փաստագրման ակտ:

Մարզում քաղաքացիական պաշտպանության ոլորտում իրականացված աշխատանքների և առաջիկա  անելիքների  մասին հաշվետվությամբ հանդես է եկել ՀՀ ՏԿԱԻ նախարարության Փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության պետ Բ. Զաքարյանը: Նշվել է, որ ընթացիկ 9 ամիսների ընթացքում մարզի տարածքում գրանցվել է 637 արտակարգ դեպք, որից 539-ը տեխնածին, այդ թվում՝ հրդեհի 324, ՃՏՊ-ի՝ 53, մերկասառույցի՝ 23, քամու ուժգնացման՝ 6, երկրաշարժի՝ 2, քարաթափման՝ 17, սոցիալ-կենցաղային բնույթի՝ 136 դեպք:

Ելույթներով հանդես է եկել Վերիշեն, Խոտ և Վարդանիձոր համայնքների ղեկավարները:

Ամփոփելով մարզխորհրդի նիստը` մարզպետ Սուրիկ Խաչատրյանը խոսել է մարզի տարբեր ոլորտներում արձանագրված ձեռքբերումների մասին, նշել է, որ ավարտվում են մարզի 2՝ Կապանի և Մեղրիի բժշկական կենտրոնների վերակառուցման և կառուցման աշխատանքները: Անդրադառնալով սեփական եկամուտների հավաքագրման գործընթացին, մասնավորապես, ցածր ցուցանիշ ունեցող համայնքների ղեկավարներին, հորդորել է քայլեր ձեռնարկել առաջիկա ամիսներին ամբողջությամբ հավաքագրում ապահովելու ուղղությամբ: Մարզպետը հանձնարարել է տասնօրյա ժամկետում ավարտին հասցնել գյուղացիական տնտեսություններին տրամադրված նախորդ տարիների սերմացուի վարձավճարների հավաքագրման գործընթացը:

Անդրադառնալով ներդրումային ծրագրերին ու մարզում դրանց իրականացմանը՝ մարզպետը կարևորել է  մարզի զարգացմանն ուղղված ծրագրերի հարցում գյուղական համայնքների ղեկավարների դերը և համագործակցությունը:

 

 




Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]