Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Կոմիտաս» պատկերագիրքը հանձնվեց մշակութասերների դատին

«Կոմիտաս» պատկերագիրքը հանձնվեց մշակութասերների դատին

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոմիտասի ժամանակակիցների և արդի արվեստագետների` վարդապետին նվիրված ու նրան ներկայացնող ստեղծագործությունները` մեկ պատկերագրքում են: Հոկտեմբերի 7-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ Երևանի քաղաքապետարանի, «Սուրբ Աստվածածին» բժշկական կենտրոնի և «Աշխարհի հայ նկարիչներ» միավորման հրատարակած «Կոմիտաս» պատկերագրքի շնորհանդեսը։

«Այստեղ ամփոփված են Կոմիտասի ժամանակակիցներից մինչև մեր ժամանակակից նկարիչների վրձնի աշխատանքները: Ալբոմ է, որտեղ առկա է նաև Կոմիտասի տարեգրությունը, նրան վերաբերող գրականության ցանկ: Կոմիտասի` աշխարհի տարբեր անկյուններում գտնվող քանդակների, պատկերների հավաքական ամբողջությունն է»,- «Արմենպրես» -ի փոխանցմամբ, խոսելով պատկերագրքի մասին, նշեց Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը:

Նրա խոսքով` պատկերագրքում զետեղված են նաև նմուշներ անհատական հավաքածուներից:

«Առաջին անգամ է հայ իրականության մեջ նման ալբոմ ներկայացվում: Շատ կարևոր նախաձեռնություն էր: Վստահ եմ, որ մեր մշակութասեր հասարակության համար հրաշալի նվեր կլինի. ևս մեկ գեղեցիկ անդրադարձ Կոմիտաս վարդապետին, ևս մեկ նախաձեռնություն Ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ»,- նկատեց Արամ Սուքիասյանը: Նա տեղեկացրեց, որ որոշ նմուշներ առաջին անգամ են ներկայացվում հանրությանը:

Պատկերագրքում զետեղված է նաև Կոմիտասին նվիրված գրականության` գիտական աշխատությունների, հոդվածների, հուշագրությունների, գեղարվեստական երկերի ցանկ։

Միջոցառման շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը և այլ պաշտոնյաներ ծաղիկներ դրեցին Կոմիտաս վարդապետի շիրիմին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]