Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Դպրոցականները հանրության ուշադրությունն են հրավիրում աչքի խնամքի կարևորության վրա

Դպրոցականները հանրության ուշադրությունն են հրավիրում աչքի խնամքի կարևորության վրա

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց 50 տոկոսը միայն ստուգման ժամանակ է իմանում, որ տեսողության լուրջ խնդիր ունի: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Հայկական ակնաբուժության նախագծի տնօրեն Նունե Եղիազարյանը:

Հանրության շրջանում աչքի խնամքի կարևորության մասին գիտակցության բարձրացման նպատակով «Լոֆթ» կենտրոնում կազմակերպվեց միջոցառում՝ դպրոցականների մասնակցությամբ: Երեխաներին խնդրել էին գունազարդել ակնոցներ, որոնք հետագայում բաժանվելու էին Երևանի ժամանացային ակումբներից մեկում՝ որպես աչքի խնամքի կարևորության մասին հիշեցնող հուշ:

Մյուս սրահում էլ շախմատի մրցույթ էր. Աշոտ Նավասարդյանի անվան թիվ 196 հիմնական դպրոցի և Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողական խանգարումներ ունեցող երեխաների թիվ 114 դպորցի աշակերտները բարդ կոմբիանացիաներ են մշակում: «Մեր նպատակն էր, որ տեսողական խնդիրներ ունեցող երեխաները շփվեն իրենց հասակակիցների հետ և ներգրավված լինեն: Այս տարվա կարգախոսն է «Աչքի խնամք բոլորի համար», դրա համար էլ մեր նախաձեռնությանը ներգրավվել ենք տարբեր տարիքային խմբերի երեխաների:  Նպատակն է հանրության ուշադրությունը գրավել այս խնդրի վրա և հիշեցնել, թե որքան կարևոր է աչքի խնամքը, բժշկի գնալը և պարբերաբար բուժզննում անցնելը: Կուրության դեպքերի գրեթե 80 տոկոսը կանխարգելելի է, սակայն ստուգման ժամանած հաճախորդներից 50 տոկոսը միայն ստուգման ժամանակ է իմանում, որ տեսողության լուրջ խնդիր ունի»,- հայտնեց Նունե Եղիազարյանը:

Բացի այդ, տեսողական խնդիրներ ունեցող մի խումբ երեխաներ առաջարկեցին փոքրիկ համերգով հանդես գալ: Ի վերջո միջավայրն այնքան ոգևորեց երեխաներին, որ նախատեսված մեկական կատարումների փոխարեն կատարեցին երկուական երգեր, ելույթ ունեցան զուգերգերով և եռյակով:

Եղիազարյանի խոսքով՝ ավելի քան 10 տարի Հայկական ակնաբուժության նախագիծը զանազան միջոցառումներով փորձում հանրությանը կրթել: Իսկ հոկտեմբերի 8-ին «Քարֆուր» սուպերմակերտում ժամը 17:00-ից 20:00-ն իրականացվելու են ակնային անվճար ստուգումներ, որոնց նպատակը նույնպես մարդկանց իրազեկելն է: Առանձին ֆոտոմրցույթ էլ հայտարարվել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում:

Հայկական ակնաբուժության նախագիծը (այսուհետ` ՀԱՆ) բարեգործական կազմակերպություն է, որ 1992 թ. ԱՄՆ-ում հիմնադրել է ամերիկահայ ակնաբույժ Ռոջեր Օհանեսյանը: Կազմակերպության առաքելությունն է կանխարգելել Հայաստանում ձեռքբերովի կուրությունը: Այդ նպատակով իրենց փորձը հաղորդելու և հիվանդներին բուժելու առաքելությամբ ԱՄՆ-ից Հայաստան են այցելել բազմաթիվ բարձրակարգ ակնաբույժներ: Սփյուռքի մեր հայրենակիցների և այլ հանգանակությունների շնորհիվ Հայաստան են բերվել բազմաթիվ թանկարժեք ակնաբուժական պարագաներ, սարքավորումներ և դեղորայք:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]