1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Փոխվարչապետը տրանսֆերտների ներհոսքի բարելավում է նկատում

Փոխվարչապետը տրանսֆերտների ներհոսքի բարելավում է նկատում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստան դոլարային արտահայտությամբ  տրանսֆերտների ներհոսքի նվազումը կազմում է  շուրջ 25 տոկոս,  և այն տարբերությունը, որը կար առաջին եռամսյակում, գնալով նվազում է: Ռուբլիով տրանսֆերտները, շարունակում են մնալ նույն մակարդակի վրա: Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը՝ պատասխանելով ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանի հարցին՝ երկրի տնտեսության վիճակի և հետագա  հեռանկարների վերաբերյալ: «Տնտեսական ակտիվությունը՝ հատկապես մարզերում, որոնք զբաղվում են գյուղատնտեսությամբ, այս տարի ունի բավականին բարձր արդյունքներ: Եթե մենք նայում ենք այդ տեսանկյունից, տեսնում ենք, որ եկամուտների որոշակի ավելացում այդ առումով տեղի ունեցել է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Գաբրիելյանը:

Նա համաձայնեց, որ տնտեսությունում կան դժվարություններ, որոնք պայմանավորված են արտաքին գործոններով և զարգացումներով: «Բայց չի կարելի չնկատել գյուղատնտեսության ոլորտում գրանցած աճը, չնկատել տրանսֆերտների բարելավվող հոսքը և հանգել եզրակացությունների, որոնք իրականությանը չեն համապատասխանում»,- նկատեց փոխվարչապետը:

Վաչե Գաբրիելյանը հստակեցրեց, որ շարունակում է ամբողջությամբ գործել  սոցիալական ապահովության ցանցը: 106 հազար նպաստառու ընտանիքներ կան, ովքեր իրենց նպաստները ժամանակին ստանում են: Բացի այդ, Կառավարությունը նրանց համար մեղմացրել է էներգետիկ ոլորտում վերջին թանկացումների ազդեցությունը: «Այս տեսակտից ևս մի շարք քայլեր, որոնք իրականացվում են, նվազեցնում են բնակչության վրա հնարավոր ազդեցությունը, որին ենթարկվել է մեր տնտեսությունը արտաքին զարգացումների հետևանքով: Ես կարծում եմ, որ մենք կարողացանք որոշակիորեն մեղմել այս ազդեցությունը՝ շեշտը դնելով գյուղատնտեսության զարգացման վրա: Ամեն ինչ պետք է անենք, որ այդ զարգացման վեկտորը բարձր պահենք»,- եզրափակեց Գաբրիելյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]