Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Սերգո Կարապետյանը հորդորել է գյուղացիներին 1-2 օր խաղողի բերքահավաք չիրականացնել

Սերգո Կարապետյանը հորդորել է գյուղացիներին 1-2 օր խաղողի բերքահավաք չիրականացնել

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն հոկտեմբերի 6-ին այցելել է «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ընկերության Մասիսի մթերման կայան, որտեղ հանդիպում է  ունեցել ընկերության սեփականատեր Գագիկ Ծառուկյանի և խաղողագործների հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման  ընթացքում Գագիկ Ծառուկյանը նշել է, որ խաղողագործների հետ հանդիպման ժամանակ տրված խոստումը կիրականացվի։

«Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ընկերությունը իրականացնում է խաղողի մթերման աշխատանքներ Արմավիրի, Արարատի և Տավուշի մասնաճյուղերում։ Որպեսզի մեծ կուտակումներ չառաջանան գործարանների մոտ, Գագիկ Ծառուկյանն առաջարկել է խաղողագործներին 1-2 օր խաղողի բերքահավաք չիրականացնել, որպեսզի հնարավոր լինի մթերել արդեն իսկ քաղված խաղողի բերքը, քանի որ քաղված բերքն օրեցօր որակազրկվում է, և ընկերությունը չի կարող մթերել այդ խաղողը։

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նշել է, որ հոկտեմբերի 6-ին Արարատի և Արմավիրի մարզերում կայացած հանդիպումների ժամանակ ևս հորդորել  է 1-2 օր խաղողի բերքահավաք չիրականացնել, որպեսզի բերքը չորակազրկվի և ընկերությունները կարողանան մթերել այն։

Գագիկ Ծառուկյանը միաժամանակ  տեղեկացրել է, որ մթերման աշխատանքներն այսուհետև ևս կշարունակվեն։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]