Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՀՀ առաջատար մասնագետների խումբը Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերում բուժօգնություն է ցուցաբերում

ՀՀ առաջատար մասնագետների խումբը Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերում 
բուժօգնություն է ցուցաբերում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Անկախության տոնին նվիրված միջոցառումների շրջանակում առողջապահության ոլորտի առաջատար մասնագետների խումբը Երևանից մեկնել է Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրեր` տեղի բնակչությանը, առաջին հերթին` երեխաներին, անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքէջից, Իջևանի բժշկական կենտրոնում շուրջ 100 բնակիչների արդեն ցուցաբերվել է բժշկական խորհրդատվություն:

Խումբն այցելել է նաև վերջին օրերին գնդակոծության ենթարկված գյուղեր: Նախարարության նախաձեռնությունը տավուշցիների շրջանում մեծ ոգևորություն է առաջացրել: Մասնագիտական խմբում ներգրավված են բժիշկներ Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», «Քանաքեռ-Զեյթուն», «Իզմիրլյան» բժշկական կենտրոններից և ՀՀ ԱՆ Նևրոզների կլինիկայից: 

«Սահմանամերձ բնակավայրերում անհրաժեշտ բժշկական օգնության և սպասարկման ապահովումը նախարարության մշտական ուշադրության կենտրոնում է»,- նշում է նախարարությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]