Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ՌԴ պաշտպանության նախարարությունը հերքել է Պալմիրային օդային հարվածներ հասցնելու մասին ԶԼՄ-երի տեղեկությունները

ՌԴ պաշտպանության նախարարությունը հերքել է Պալմիրային օդային հարվածներ հասցնելու 
մասին ԶԼՄ-երի տեղեկությունները

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական ռազմական օդային ուժերի կողմից Պալմիրային օդային հարվածներ հասցնելու մասին արտասահմանյան զանգվածային լրատվության միջոցներում տարածված լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հղում կատարելով ՏԱՍՍ-ին, այս մասին հոկտեմբերի 6-ին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:

Ավելի վաղ մի շարք արտասահամանյան ԶԼՄ-եր` հղում տալով Սիրիայում անանուն ռազմական աղբյուրին, հայտնել էին, որ Ռուսաստանի Դաշնությունը օդային հարվածներ է հասցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից գրավված Պալմիրայի ուղղությամբ:

«Դրանք միանգամայն սուտ լուրեր են: Մեր ռազմաօդային ուժերը չեն ռմբակոծում քաղաքների բնակելի տարածքներն ու այնտեղ տեղակայված ճարտարապետական հուշարձանները: Հուշարձանների ոչնչացման գործուներությունը իրականցնում են ԻՊ-ի ահաբեկիչները, որոնք, ըստ լուրերի, պայթեցրել են հայտնի «Հաղթանակի կամար»-ը»,- նշել է Կոնաշենկովը:

Լուսանկարը` AP


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]