1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայ-իրանական երկաթուղագծի կառուցումը Հայաստանը դուրս կբերի շրջափակումից. իրանագետ

Հայ-իրանական երկաթուղագծի կառուցումը Հայաստանը դուրս կբերի շրջափակումից. 
իրանագետ

ԵՐԵՎԱՆ,6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-իրանական երկաթուղագիծը քաղաքական առումով Հայաստանի համար շատ նպաստավոր է. երկաթգծի կառուցումը Հայաստանին դուրս կբերի շրջափակումից: Հոկտեմբերի 6-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց իրանագետ Գոհար Իսկանդարյանը:

«Իրան-Հայաստան երկաթուղագծի կառուցումը փայլուն ծրագիր է: Դրանով Հայաստանը միանգամից կարող է միանալ տրանս-իրանական երկաթգծին, որը մեզ օվկիանոս  դուրս գալու հնարավորություն կտա»,- նշեց նա` հավելեով, որ եթե հնարավոր լինի այս համագործակցության մեջ ներառել նաև Վրաստանին, այս դեպքում հնարավոր կլինի ամբողջական շղթան ապահովել, հակառակ դեպքում Իրանը` համագործակցելով Ռուսաստանի հետ, կարող է օգտագործել Կասպից ծովը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, իրանագետը նշեց նաև, որ  Հայաստան-Իրան համագործակցության մեջ  է մտնում նաև Մեղրու ՀԷԿ-ի կառուցումը:  

«Արաքս գետի երկու ափերին իրանական ֆինասների միջոցով կառուցվում է երկու հիդրոէլեկտրակայան, ըստ ծրագրի Իրանը պետք է շահագործի այս երկու ՀԷԿ-երը, սակայն 15 տարի անց Հայաստանի սահմանում կառուցված ՀԷԿ-ը կանցնի Հայաստանին»,- ասաց իրանագետը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]