Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ռուսաստանի ՊՆ-ն հստակեցրեց, թե ինչու է կործանիչը խախտել Թուրքիայի օդային սահմանը

Ռուսաստանի ՊՆ-ն հստակեցրեց, թե ինչու է կործանիչը խախտել Թուրքիայի օդային սահմանը

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական Су-30 կործանիչը, որը Սիրիայում մասնակցում է «Իսլամական պետության» դեմ գործողություններին, Թուրքիայի օդային տարածքը խախտել է սխալմամբ` ոչ բարվոք եղանակային պայմանների պատճառով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, այս մասին հայտարարություն է տարածել Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:

Նախարարությունից հայտնել են, որ ձեռնարկել են բոլոր միջոցները, որ հետագայում նման դեպքերը չկրկնվեն: ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովն էլ հորդորել է չփնտրել «ընդհատակյա պատճառներ» մի իրավիճակում, որը եղանակային վատ պայմանների հետևանք է:

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հոկտեմբերի 5-ին Ռուսաստանին ուղղված կոշտ հայտարարություն է տարածել՝ կապված հոկտեմբերի 3-ին Սիրիայում ռազմական գործողություններ իրականացնող ռուսական ինքնաթիռի՝ թուրքական օդային տարածքը խախտելու հետ: Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ նշվում է, որ ռուսական ինքնաթիռը խախտել է սահմանը Հաթայի շրջանում և միայն թուրքական F-16 ռազմական ինքնաթիռների միջամտությամբ անցել է Սիրիա: «Այս կապակցությամբ Անկարայում Ռուսաստանի դեսպանը կանչվել է նախարարություն, որտեղ նրան հայտնել ենք մեր կտրուկ բողոքը և պահանջել այսուհետև նման դեպք թույլ չտալ, հակառակ դեպքում հնարավոր ոչ ցանկալի հետևանքների պատասխանատվությունը կկրի Ռուսաստանի Դաշնությունը»,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ:


Լուսանկարը` РИА Новости


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]