Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Կինոաշունը» մեկնարկել է Ռոբեր Գեդիկյանի «Մի խելագարի պատմություն» ֆիլմով

«Կինոաշունը» մեկնարկել է Ռոբեր Գեդիկյանի «Մի խելագարի պատմություն» ֆիլմով

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ իրականցվող ավանդական «Կինոաշուն» ազգային կինոյի ամիս» ծրագիրը մեկնարկել է Լոռու մարզից՝ Ստեփանավանից, ֆրանսահայ կինոռեժիսոր Ռոբեր Գեդիկյանի «Մի խելագարի պատմություն» ֆիլմով: Ինչպես «Արմենպրես»-ն տեղեկացրին կինոկենտրոնի մամուլի ծառայությունից, «Կինոաշունն» այս տարի ամբողջապես նվիրվելու է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ինչպես և նախորդ տարիներին, հանրության կողմից սպասված այս գեղեցիկ տոնը` «Կինոաշունը»,  միաժամանակ մեկնարկել է մարզերում և Երեւանի համայնքներում՝ բազմազան ու գունեղ կինոծրագրերով։ Կինոծրագրի նպատակն է վերականգնել կինոյի տարածման բոլոր այն խողովակներն ու միջոցները, որոնք անհետացան անցյալ դարի 90-ականների սկզբում, եւ վերականգնել Հայաստանում արտադրված ֆիլմերի ցուցադրության բարի ավանդույթն ու մարզային կինոցանցը: Իր գոյության վեց տարիներին «Կինոաշուն» ազգային կինոյի ամիս» ծրագիրը կատարել է իր հանձնառությունը:

Ծրագրի շրջանակներում անցյալ տարի առաջին անգամ փորձնական ցուցադրումներ անցկացվեցին մի քանի սահմանամերձ գյուղերում, որոնք շատ լավ ընդունվեցին բնակիչների կողմից: Այս տարի, սակայն, «Կինոաշունը» լայն ու համպարփակ մի ամբողջական կինոշարք է պատրաստել Հայաստանի սահմանմերձ ու հեռավոր գյուղերի (Բերդ, Այգեհովիտ, Կողբ, Կոթի, Խաչիկ, Երասխ, Ագարակ) համար: Ֆիլմերն ընտրված են հատուկ սահմանը պահողների, գյուղը շենացնողների, հայրենի հողի համար կռիվ տվողների համար: Հայաստանի բոլոր մարզերում, զորամասերում, բուհերում, սահմանամերձ շրջաններում, Երևանի բոլոր համայնքներում, կինոդահլիճներում ու զբոսայգիներում ցուցադրվելու են հայկական հին ու նոր խաղարկային, վավերագրական, անիմացիոն և մանկական ֆիլմեր, տեղի կունենան հանդիպումներ հայտնի կինոգործիչների հետ, կնշվեն հոբելյաններ (Հենրիկ Մալյանի 90, Խորեն Աբրահամյանի, Մհեր Մկրտչյանի` 85, Ալբերտ Յավուրյանի` 80. Արմեն Ջիգարխանյանի` 80, Մարատ Վարժապետյանի` 80, Գրիգոր Մելիք-Ավագյանի 95-ամյակները), կանցկացվի գարխոսականների մրցույթ ուսանողների համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]