Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Առաջիկա մի քանի տարվա ընթացքում մեր դպրոցներն ավելի արդիական կդառնան. Հովիկ Աբրահամյան

Առաջիկա մի քանի տարվա ընթացքում մեր դպրոցներն ավելի արդիական կդառնան. Հովիկ 
Աբրահամյան

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ամեն տարի ավելի ուշադիր է լինելու մանկավարժների նկատմամբ: Կառավարության ղեկավարն այս մասին հայտարարեց հոկտեմբերի 5-ին Ուսուցիչների տոնին նվիրված միջոցառմանը, որը կազմակերպել էր ՀՀԿ կանանց խորհուրդը:

«Քանի ես կառավարության ղեկավար եմ, օր օրի, տարեցտարի ավելի ուշադիր եմ լինելու ձեր նկատմամբ: Միշտ հիշեք դա: Ձեզ համար կստեղծենք  բարեկեցիկ ապրելու հնարավորություն: Համոզված եմ, որ առաջիկա մի քանի տարվա ընթացքում մեր դպրոցներն ավելի արդիական կդառնան: Մեր ուշադրության կենտրոնում լինելու է դպրոցը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Հովիկ Աբրահամյանը:

ՀՀ վարչապետը շեշտեց, որ ուսուցիչներն ազգանվեր գործունեություն են իրականացնում: «Մանկավարժներն, ուսուցիչներն այն խավն են, որ մեր պետականության, մեր ապագայի, մեր երեխաների հիմքն են դնում: Ես բազմաթիվ առիթներով ասել եմ, որ մենք չունենք այլ ռեսուրսներ: Ունենք մարդկային ռեսուրս, ներուժ, որի հետ պետք է կապենք և որի վրա պետք է կառուցենք մեր ապագան: Եվ այդ ճանապարհին ամենամեծ ներդրումը պետք է ունենա ուսուցիչը»,- ընդգծեց նա:

Հովիկ Աբրահամյանը հավելեց, որ բարձր է գնահատում ուսուցիչների վաստակը երկրի ապագայի զարգացման, ամրապնդման, ամուր ընտանիք ունենալու հարցերում:

«Մեր երեխաներն ավելի շատ դպրոցական տարիներին ձեզ հետ են ժամանակ անցկացնում, քան իրենց ծնողների: Ձեզնից շատ բան է կախված, և մենք բարձր ենք գնահատում ձեր ներդրումը` կայուն ընտանիք, լավ կրթված երեխա ունենալու հարցերում: Շնորհավորում եմ ձեզ բոլորիդ Ուսուցչի օրվա առիթով: Ցանկանում եմ, որ միշտ լինեք ժպտադեմ, կայուն, ամուր, կարևորեք այն հայրենանվեր գործը, որ անում եք: Համոզված եմ, որ իշխանությունները, Հանրապետության Նախագահը, Կառավարությունն ամեն ինչ պետք է անեն, որ տարեցտարի ձեր սոցիալական վիճակն ավելի բարեկեցիկ դառնա»,- շեշտեց նա:

Հովիկ Աբրահամյանի խոսքով` Սփյուռք-Արցախ-Հարենիք եռամիասնության մեջ է հայ ժողովրդի հաջողությունը: «Հիմքում դուք շատ մեծ անելիք ունեք` ձեր վաստակով ու հայրենանվեր աշխատանքով»,- եզրափակեց կառավարության ղեկավարը:

Լուսանկարները` Ֆելիքս Առուստամյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]