Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Կրեմլը ուսումնասիրում է Թուրքիայի սահմանը խախտած ռուսական ինքնաթիռի դեպքը

Կրեմլը ուսումնասիրում է Թուրքիայի սահմանը խախտած ռուսական ինքնաթիռի դեպքը

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական Կրեմլն արձագանքել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հայտարարությանը՝ կապված ռուսական ռազմական ինքնաթիռի կողմից թուրքական օդային սահմանը խախտելու հետ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ռուսական ՌԻԱ գործակալությունը, Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ զրույցում հաստատել է, որ Անկարայում ՌԴ դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ:

«Նրան նոտա է հանձնվել, որտեղ հիշատակվում են հստակ փաստեր, որոնք մենք կուսումնասիրենք»,- ասել է Պեսկովը:

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հոկտեմբերի 5-ին Ռուսաստանին ուղղված կոշտ հայտարարություն է տարածել՝ կապված հոկտեմբերի 3-ին Սիրիայում ռազմական գործողություններ իրականացնող ռուսական ինքնաթիռի՝ թուրքական օդային տարածքը խախտելու հետ: Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ նշվում է, որ ռուսական ինքնաթիռը խախտել է սահմանը Հաթայի շրջանում և միայն թուրքական F-16 ռազմական ինքնաթիռների միջամտությամբ անցել է Սիրիա: «Այս կապակցությամբ Անկարայում Ռուսաստանի դեսպանը կանչվել է նախարարություն, որտեղ նրան հայտնել ենք մեր կտրուկ բողոքը և պահանջել այսուհետև նման դեպք թույլ չտալ, հակառակ դեպքում հնարավոր ոչ ցանկալի հետևանքների պատասխանատվությունը կկրի Ռուսաստանի Դաշնությունը»,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]