Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մոտ 2200 հայ ուսանող մասնակցել է գերմանական կրթական և հետազոտական ծրագրերին

Մոտ 2200 հայ ուսանող մասնակցել է գերմանական կրթական և հետազոտական ծրագրերին

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոտ քսան տարվա ընթացքում 2200 հայ ուսանող գերմանական ակադեմիական ծրագրերի շնորհիվ ստացել է բարձրագույն կրթություն և կատարել հետազոտություններ: Այս մասին հոկտեմբերի 5-ին առաջին անգամ նշվող «Հայ-գերմանական գիտության օրվա» կապակցությամբ հայտնեց ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը՝ բարձր գնահատելով 1996թվականից Հայաստանում գործող Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության ներկայացուցչության աշխատանքը:

«Այս տարիների ընթացքում զարգացել են նաև հայ-գերմանական հարաբերությունները հանրակրթության ոլորտում», - ասաց ԿԳ նախարարը:

Նա տեղեկացրեց նաև, որ այս պահին լրջորեն քննարկվում է Հայաստանում գերմանական գիմնազիա բացելու գաղափարը և վստահություն հայտնեց, որ մոտ ապագայում այն արդեն կգործի:

«Գիտության և հետազոտության  բնագավառում Հայաստանի հետ մեր համագործակցությունը ունի երկար ավանդույթ: Այն առկա էր դեռ Խորհրդային Միության տարիներից, ինչն սկսվեց երկու երկրների գիտնականների միջև առանձին կապերի տեսքով, և  2011  օգոստոսին ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի հետ ստորագրվեց համատեղ հայտարարագիր, որի արդյունքում մեզ հաջողվեց իրականացնել լրացուցիչ գիտահետազոտական ծրագրերի և գիտնականների փոխանակում: Այս շրջանակում հնարավոր դարձավ նաև ընդլայնել թեմաների բնագավառը՝ շրջակա միջավայրին վերաբերող թեմաներից մինչև օպտիկա և նանոտեխնոլոգիաներ»,- նշեց Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեեսպան Մաթիաս Կեյսլերը:

Դեսպանն ընդգծեց նաև, որ այս ամենը հանգեցրել է նաև կիրառական գիտության ոլորտում համագործակցության խորացմանը՝ օրինակ բերելով վերջերս հեռաբժշկության վերաբերյալ ծրագրի մշակումը, որը հնարավորություն է տվել հեռավորության վրա փորձի փոխանակություն կատարել, օրինակ, ախտորոշման բնագավառում: Ուստի զարմանալի չէ, որ ցանկություն առաջացավ էլ ավելի զարգացնել և խորացնել համագործակցությունը:

Միջոցառման ընթացքում հայ-գերմանական գիտական համագործակցության ոլորտում ներդրում կատարելու համար ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահը կոմիտեի ոսկե մեդալով պարգևատրեց Գերմանիայի կրթության և գիտության դաշնային նախարարության Արևելյան համագործակցության երկրների բաժնի պետին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]