1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Գրիգոր Կյոկչյանը «Նոր ալիք»-ի երկրորդ մրցութային օրը վաստակել է 82 միավոր

Գրիգոր Կյոկչյանը «Նոր ալիք»-ի երկրորդ մրցութային օրը վաստակել է 82 միավոր

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Նոր ալիք» երգի մրցույթում այս տարի Հայաստանը ներկայացնող Գրիգոր Կյոկչյանը երկրորդ մրցութային օրը վաստակել է 82 միավոր` 88 հնարավորից:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` երգիչը հոկտեմբերի 4-ին IOWA-ի հետ կատարել է «Երկու աստղ» ստեղծագործությունը: Համացանցում հասանելի է դարձել այդ ելույթի տեսագրությունը:

Մրցութային առաջին օրը երգիչը վաստակել էր  85 միավոր` 88 հնարավորից: Նա հոկտեմբերի 3-ին կատարել էր Boney M.-ի «Sunny» ստեղծագործությունը:

Սոչիում հոկտեմբերի 2-ին մեկնարկել է երիտասարդ կատարողների «Նոր ալիք» միջազգային երաժշտական մրցույթը, որին մասնակցում են 12 երկրների ներկայացուցիչներ: Այս տարի մրցույթը, որը բոլոր նախորդ տարիներին տեղի էր ունենում Յուրմալայում, առաջին անգամ տեղի է ունենում Սոչիում հոկտեմբերի 2-11-ը: 

«Նոր ալիք»-ում Հայաստանն այս տարի ներկայացնող երգիչ Գրիգոր Կյոկչյանը դրական է տրամադրված հեղինակավոր մրցույթին: «Մրցույթին լավ ենք պատրաստվում երաժշտական և ստեղծագործական իմաստով: Սոչիում այն ավելի մասշտաբային է լինելու: Ռուսները պետք է ապացուցեն, որ ավելի լավ կարող են կազմակերպել մրցույթը, քան դա Լատվիայում էին անում: Լավ պատրաստվելու դեպքում լավ հորիզոնական կունենանք»,-«Արմենպրես»-ին տված հարցազրույցում ավելի վաղ ասել էր Կյոկչյանը: 
Ժյուրիի կազմում ընդգրկվել են ռուս եւ արտասահմանցի արտիստներ եւ երաժիշտներ, այդ թվում՝ Ֆիլիպ Կիրկորովը, Իգոր Նիկոլաեւը, Վալերիան, Լեոնիդ Ագուտինը, Լայմա Վայկուլեն, Կոնստանտին Մելաձեն, Անի Լորակը, Անժելիկա Վարումը:

Միջազգային «Նոր ալիք» մրցույթը կազմակերպվում է ամեն տարի: Առաջին 

մրցույթը տեղի է ունեցել2002 թվականին Յուրմալայում: Երաժշտական տոնի ստեղծման 

գաղափարը պատկանում է Իգոր Կրուտոյին և Ռայմոնդ Պաուլսին: 2008 թվականից սկսած` ամեն տարի անցկացվում է նաև «Մանկական Նոր ալիք»-ը, որի առաջին մրցույթը տեղի է ունեցել նոյեմբերի 28-29-ին Մոսկվայում: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]