Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Թուրքագետը ռուս-թուրքական դիմակայության մեջ խորացում է նկատում

Թուրքագետը ռուս-թուրքական դիմակայության մեջ խորացում է նկատում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուս-թուրքական դիմակայությունը խորանում է. Թուրքիայում լրջորեն անհանգստացած են Լավրովի հայտարարություններից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նման կարծիք է հայտնել թուրքագետ Լևոն Հովսեփյանը:

«Ռուսաստանի արտգործնախարարն ԱՄՆ-ում կազմակերպված մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Իրաքի կառավարության միջոցով ռուսական զենք է հասցվում քրդերին, և քրդերն էլ մասնակցում են Ռուսաստանի, Իրաքի, Իրանի ու Սիրիայի կողմից հիմնված հետախուզական մեխանիզմին: ՌԴ ԱԳ նախարար Լավրովը հույս է հայտնել, որ թուրքական կողմը զերծ կմնա ահաբեկչության դեմ պայքարում այլ ընդդիմադիր հատվածների դեմ գործողություններից: Թուրքիայում դա ընդունել են որպես Սիրիայի քրդական Ժողովրդավարական միություն կուսակցության՝ PYD-ի դեմ թուրքական հնարավոր գործողություններից ձեռնպահ մնալու հորդոր: Փաստորեն, Լավրովի այս ելույթին էլ զուգահեռ Դավութօղլուն սպառնացել է, որ թուրքական կողմն, անվտանգության նկատառումներից ելնելով, կարող է գործողություններ ձեռնարկել PYD-ի դեմ, եթե վերջինիս գրոհայինները փորձեն թափանցել թուրքական տարածք»,- եզրակացրել է Հովսեփյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]