1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Նախիջևանում տեղի ունեցած երկրաշարժն զգացվել է Քաջարանում

Նախիջևանում տեղի ունեցած երկրաշարժն զգացվել է Քաջարանում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունում հոկտեմբերի 2-ին` ժամը 08.28-ին, տեղեկություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 03.24-ին ՏԿԱԻՆ ՍՊԾ սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 5.3 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Նախիջևանի սահմանին` Քաջարանից 20 կմ հեռավորության վրա:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 3 բալ: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են հյուսիսային լայնության 39.260 և արևելյան երկայնության 45.970 (Նախիջևանի ԻՀ): Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: 

Երկրաշարժը զգացվել է Քաջարան քաղաքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]