Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ծաղկաձորն ԱՊՀ և մերձավոր արտասահմանի լեռնադահուկային նախընտրելի հանգստավայրերի տասնյակում է

Ծաղկաձորն ԱՊՀ և մերձավոր արտասահմանի լեռնադահուկային նախընտրելի 
հանգստավայրերի տասնյակում է

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ-ԲԵԼՏԱ: Ծաղկաձորը հայտնվել է ԱՊՀ և մերձավոր արտասահմանի տարածքում ռուս զբոսաշրջիկների ճանաչումը վայելող և նախընտրելի լեռնադահուկային հանգստավայրերի շարքում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նման ցանկ է կազմել հյուրանոցների առցանց ամրագրման ռուսական Oktogo.ru ծառայությունը։ Այն կազմվել է 2016 թվականի հունվարի 1-10-ի ձմեռային արձակուրդների ժամանակահատվածում ինքնուրույն ճանապարհորդող զբոսաշրջիկների նախնական ամրագրման տվյաների հիման վրա։ 

Ուսումնասիրության տվյալներով, մայրենի լեզվով շփումը, առանց մուտքի արտոնագրի մուտքը, ծառայությունների բարձր մակարդակը, գեղեցիկ բնությունը և մատչելի գները տարեցտարի ավելի մեծ թվով ռուս զբոսաշրջիկների են գրավում Ծաղկաձոր։ Ռուս զբոսաշրջիկների նախընտրելի հանգստավայրերի շարքում են  հայտնվել նաև Չիմբուլակը (Ղազասխատան), Լոգոյսկը (Բելառուս), Կարակոլը (Ղրղզստան), Գուդաուրին (Վրաստան), Բուկովելը (Ուկրաինա), Բակուրիանին (Վրաստան), Ալթայի Ալպերը (Ղազախստան), Չիգմանը (Ղազախստան), Սիլիչին (Բելառուս):



Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]