Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Սեմյոնովկայում բնական գազից օգտվելու ցանկություն են հայտնել նոր ընտանիքներ

Սեմյոնովկայում բնական գազից օգտվելու ցանկություն են հայտնել նոր ընտանիքներ

ԳԱՎԱՌ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի բարձրլեռնային Սեմյոնովկա գյուղում մոտեցող ձմռանն ընդառաջ բնական գազից օգտվելու ցանկություն են հայտնել նոր ընտանիքներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Սեմյոնովկայի գյուղապետ Դավիթ Մնացականյանը, բնական գազը Սեմյոնովկա է մուտք գործել նախորդ տարվա վերջին օրը, որից օգտվելու ցանկություն հայտնել են 67 ընտանիքներից 32-ը: Սակայն, մինչեւ մոտեցող ձմռան սկիզբ այդ թիվը կավելանա եւս 13-ով:

«Այս պահի դրությամբ բնական գազի բաժանորդ դառնալու համար դիմում է ներկայացրել չորս ընտանիք, որոնց հոկտեմբերի ընթացքում կմիանա եւս 9 ընտանիք: Չեմ բացառում, որ մինչեւ տարեմուտ մնացած ընտանիքները եւս կգազաֆիկացնեն իրենց բնակարանները, քանի որ բնական գազից օգտվող ընտանիքներում նկատվող կենցաղային պայմանների բարելավումը մյուսներին համոզում է, որ երկնագույն վառելիքից օգտվելն առավելություն է: Պատահական չէր, որ Սեմյոնովկայի գազաֆիկացման համար ՀՀ կառավարությունը ներդրեց մոտ 50 միլիոն դրամ` հաշվի առնելով մեր գյուղի խստաշունչ ձմեռները»,- նշեց համայնքի ղեկավարը:

Նույն աղբյուրի հավաստմամբ` մինչեւ տարեվերջ Սեմյոնովկայի կենտրոնական փողոցում եւ դպրոցի տարածքում կկառուցվի 2200 մետր երկարությամբ գիշերային լուսավորության ցանց: Ծրագիրը կիրականացվի ՀՀ կառավարության աջակցությամբ:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]