Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Սոցիալական ծառայությունների միասնական ընդունարանների թիվը կավելանա

Սոցիալական ծառայությունների միասնական ընդունարանների թիվը կավելանա

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ նախատեսում է կառուցել ևս 55-56 համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների միասնական ընդունարաններ: «Ներկայումս հանրապետությունում գործում է տասնութ սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների միասնական ընդունարան: Մենք այդ կենտրոններում ծրագրել ենք ներդնել որակի վերահսկման համակարգեր. քաղաքացին ծառայությունը ստանալուց հետո հենց տեղում հայտնի իր կարծիքը սպասարկման որակի վերաբերյալ»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը` հավելելով, որ այդպիսով «քաղաքացիները հնարավորություն են ստանում իրենց խնդիրները ներկայացնել հենց խնդրի հասցեատեր գերատեսչություն»:

ՀՀ կառավարությունը համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների միասնական ընդունարաններ ստեղծելու որոշումը ընդունել է 2015 թվականի փետրվարի 26-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]