1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայաստանի մշտական բնակչության 12,6%-ը տարեց է

Հայաստանի մշտական բնակչության 12,6%-ը տարեց է

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2015թ. մշտական բնակչության կառուցվացքում 12,6%-ը`  323 հազար անձ, համարվում է տարեց: Դա այն դեպքում, երբ 0-15 տարեկանները կազմում են բնակչության 20,5%-ը, իսկ աշխատունակ` 16-62 տարեկանները՝ 66,9%-ը: Այս մասին հոկտեմբերի 1-ին, Տարեցների միջազգային օրվան նվիրված լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը:

«Այս տվյալները համեմատելով նախորդ տարիների ցուցանիշների հետ` կարելի է նկատել, որ մեր տարեցների թիվն ավելացել է: Եթե 2001-ին  տարեցները կազմում էին բնակչության 11,8%-ը, ապա 1990թ.՝ 7,1%-ը: Հետևաբար` 25 տարվա ընթացքում երկրի աշխատունակ տարիքից բարձր մարդկանց թիվը, տոկոսային հարաբերությամբ, զգալի ավելացել է: Ժողովրդագրական տեսանկյունից համարվում է, որ արձանագրվել է ժողովրդի ծերացում, քանի որ բնակչության կառուցվացքում մեծացել է տարեցների մասնաբաժինը»,- նշեց Կարինե Կույումջյանը:

Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետը չհերքեց, որ ժողովրդի ծերացման արագացումը պայմանավորված է հետխորհրդային տարիներին ծնելիության նվազումով, մահացուցության ավելացումով, բնակչության միգրացիայով:

Մասնագետը նաև տեղեկացրեց, որ երկրի յուրաքանչյուր 1000 բնակչին բաժին է ընկնում 494 տարեց և երեխա, իսկ 63 տարեկանից բարձր տղամարդկանց բաժինը նրանց ընդհանուր թվաքանակում  կազմում է 9%, իսկ կանանց շրջանում՝ ավելի քան 12%:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]