1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Բիշքեկում քննարկվել են ԱՊՀ երկրների արդարադատության նախարարությունների առջև դրված խնդիրների լուծման մեխանիզմները

Բիշքեկում քննարկվել են ԱՊՀ երկրների արդարադատության նախարարությունների առջև 
դրված խնդիրների լուծման մեխանիզմները

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանն ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի 10-րդ նիստի շրջանակներում սեպտեմբերի 27-30-ն աշխատանքային այցով եղել է Ղրղզստանի Հանրապետության մայրաքաղաք Բիշքեկում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ԱՊՀ անդամ երկրների արդարադատության նախարարների խորհրդի 10-րդ նիստին մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության, Ղրղզստանի, Տաջիկստանի արդարադատության նախարարներն ու Բելառուսի արդարադատության նախարարի տեղակալը:

Հանդիպման նպատակն է եղել քննարկել ԱՊՀ մասնակից պետությունների արդարադատության նախարարությունների առջև դրված խնդիրների արդյունավետ լուծման մեխանիզմները, ինչպես նաև փոխշահավետ փոխգործակցությանն ուղղված հետագա քայլերի ընթացքը:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանն ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի 10-րդ նիստի ընթացքում անդրադարձել է ԱՊՀ կոնվենցիաներին համապատասխան իրավական օգնության տրամադրման, քաղաքացիների իրավական մշակույթի և իրավական տեղեկացվածության բարձրացման գործում ԱՊՀ անդամ-պետությունների արդարադատության նախարարությունների դերին, ինչպես նաև ԴԱՀԿ մարմինների գործունեության պրակտիկայի ուսումնասիրության և ամփոփման աշխատանքների անցկացման առանձնահատկություններին:

Հանդիպումներ են տեղի ունեցել նաև ԱՊՀ անդամ-պետությունների արդարադատության նախարարների, վերջիններիս տեղակալների ու ոլորտի փորձագետների հետ:

ԱՊՀ անդամ երկրների Արդարադատության նախարարների խորհրդի նիստում ընդունվել է Արդարադատության խորհրդի աշխատանքային խումբ ստեղծելու մասին որոշում, որը կզբաղվի «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավահարաբերությունների մասին» 1993 թվականի հունվարի 22-ի Մինսկի կոնվենցիայի և «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» 2002 թվականի հոկտեմբերի 7-ի Քիշնևի կոնվենցիայի իրավակիրառ մեխանիզմների կատարելագործման հարցերով:

10-րդ նիստի ընթացքում ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի նախագահ է ընտրվել Ռուսաստանի Դաշնության արդարադատաության նախարար Ալեքսանդր Կոնովալովը:

ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի հերթական` 11-րդ նիստը կանցկացվի 2016թ. երկրորդ կիսամյակում, Սանկտ Պետերբուրգում` VI-րդ Պետերբուրգյան միջազգային իրավաբանական ֆորումի շրջանակներում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]