Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Յուրի Ջորկայեֆը ժամանեց Հայաստան

Յուրի Ջորկայեֆը ժամանեց Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկայեֆը ժամանեց Հայաստան, որտեղ կմասնակցի Երևանյան առաջին կիսամարաթոնին: «Նախևառաջ ես հրավեր էի ստացել մեծ չեմպիոնից` Ռոբերտ Էմմիյանից: Ուզում եմ իմ ներկայությամբ հաճույք պատճառել առաջին հերթին հանդիսատեսին և հայ ժողովրդին, ինչպես նաև Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիային և մեր չեմպիոնին: Հայաստանում իմ նկատմամբ միշտ ջերմ են եղել և հյուրընկալ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց աշխարհի և Եվրոպայի չեմպիոնը:

Ջորկայեֆը հավելեց, որ Հայաստանում առաջին բանը, որ պիտի անի, խորոված ուտելն է:

Երևանում 2015թ. հոկտեմբերի 3-ին առաջին անգամ տեղի է ունենալու վազքի միջազգային կիսամարաթոն` «Երևան ՌԱՆԱՐՄ 2015»-ը, որը կրելու է ամենամյա բնույթ՝ նպատակ ունենալով խթանել սպորտաձևի տարածումը, քարոզել առողջ ապրելակերպ և զարգացնել սպորտային տուրիզմը Հայաստանում: Կիսամարաթոնը կանցկացվի Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության, Երևանի քաղաքապետարանի, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի և Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի հովանու ներքո, որին իր մասնակցությունը կբերի նաև աշխարհահռչակ հայազգի ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]