1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Մայրաքաղաքի 2797 ընտանիք քաղաքապետարանից նվեր կստանա կենցաղային տեխնիկա

Մայրաքաղաքի 2797 ընտանիք քաղաքապետարանից նվեր կստանա կենցաղային տեխնիկա

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի հիմնադրման 2797-ամյակի կապակցությամբ մայրաքաղաքի 2797 ընտանիք քաղաքապետարանից նվեր կստանա զանազան կենցաղային տեխնիկա: Այս մասին սեպտեմբերի 30-ին, «Իմ ջերմ ու բարի քաղաքը» խորագրի ներքո հոկտեմբերի 10-11 կայանալիք տոնակատարությունների վերաբերյալ հանդիպմանը լրագրողներին տեղեկացրեց Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը:

«Քաղաքապետարանի կողմից կենցաղային տեխնիկայի տեսքով նվերներ այս տարի կստանան սոցիալապես անապահով, Արցախյան հերոսամարտի մասնակից, Սիրիայից Հայաստան տեղափոխված և այլ կարիքավոր ընտանիքներ: Մենք ջանացել ենք, որպեսզի ցուցակներում ներկայացված լինեն նոր մարդիկ, ովքեր անցած տարի քաղաքապետարանից նվերներ չեն ստացել»,- նշեց Արամ Սուքիասյանը:

Քաղաքապետի տեղակալը հավելեց, որ նվերները գնվել են մայրաքաղաքի տոնի կապակցությամբ հատկացված բյուջեից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]