1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հայաստանը խաղաղապահության շնորհիվ հավասարակշիռ քաղաքականություն է վարում գործընկերների հետ. քաղաքագետ

Հայաստանը խաղաղապահության շնորհիվ հավասարակշիռ քաղաքականություն է վարում 
գործընկերների հետ. քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ներգրավվածությունը միջազգային խաղաղապահության ոլորտում հնարավորություն է տալիս բալանսավորված արտաքին և ռազմական քաղաքականություն վարել համագործակից երկրների հետ: Այս մասին, մեկնաբանելով  ՄԱԿ-ի խաղաղապահությանը նվիրված գագաթնաժողովին Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը, «Արմենպրես»-ին ասաց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

«Ինչպես ցանկացած երկիր, որը մասնակցում է խաղաղապահ ծրագրերին, անվտանգություն սպառողից մենք դարձել ենք անվտանգության երաշխիքների և խաղաղապահ մեխանիզմների ծառայություն մատուցող: Այն դրական է ազդում երկրի վարկանիշի վրա, սակայն ոչ պակաս կարևորում եմ այն հանգամանքը, որ մեզ հնարավորություն է տալիս բալանսավորված արտաքին և ռազմական քաղաքականություն վարել Ռուսաստանի հետ, ՀԱՊԿ-ի շրջանակներում և ՆԱՏՕ-ի անդամ պետությունների մեր գործընկերների հետ», - նշեց Սերգեյ Մինասյանը:

Քաղաքագետը նաև լուրջ ձեռքբերում համարեց արդեն մեկ բրիգադ հայ խաղաղապահների զորամիավորման առկայությունը, որն իր դերը կարող է խաղալ Հայաստանի և ԼՂՀ-ի վրա  ուղղակի սպառնալիքների դեպքում:

ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադը մի քանի օր առաջ ստացավ միջազգային հավաստագիր, համաձայն որի` ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ հավասար պայմաններում կարող է մեկ ամբողջական խաղաղապահ գումարտակ տեղակայել խաղաղապահ գործողությունների ընթացքում: Սեպտեմբերի 28-ին ՀՀ Նախագահը ՄԱԿ-ի խաղաղապահության գագաթաժողովում հայտարարեց, որ Հայաստանը ստանձնում է նոր հանձնառություն` պատրաստել և ՄԱԿ-ի առաքելություններին տրամադրել մասնագիտացված ստորաբաժանումներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]