Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Սեպտեմբեր

Բենյենում հայ-շվեյցարական 100-ամյա համերաշխությանը նվիրված ոգեկոչման երեկո է անցկացվել


ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեյցարական Բենյեն քաղաքում սեպտեմբերի 25–ին, «Հայաստան-Շվեյցարիա. 100 տարվա համերաշխություն» խորագրի ներքո տեղի է ունեցել ոգեկոչման երեկո՝ նվիրված 1895-1921թթ. Շվեյցարիայում՝ ի համերաշխություն հայ ժողովրդի ծավալված լայնածավալ շարժմանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, շվեյցարացի ժողովրդին և եկեղեցուն իր երախտագիտութան խոսքն ու աղոթքն է ուղղել Շվեյցարիայի բողոքական եկեղեցիների դաշնության և Արմենոֆաս հիմնադրամի կողմից ոգեկոչման միջոցառումներին մասնակցելու նպատակով Շվեյցարիա հրավիրված Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոս Արամ Ա-ն:

Ելույթներով հանդես են եկել Արմենոֆաս հիմնադրամի տնօրենը, Շվեյցարիայում ՀՀ դեսպանության ներկայացուցիչ Հասմիկ Տոլմաջյանը, Շվեյցարիայի բողոքական եկեղեցիների դաշնության ներկայացուցիչը, Բենյենի քաղաքապետը, ինչպես նաև Բենյենի հայ որբանոցի սաների երկրորդ և երրորդ սերունդների ներկայացուցիչները:

«Հատկանշական է, որ պաստոր Կրաֆտ-Բոնարը, հայ մանուկներին փրկելու և ապաստան տալու մարդասիրական առաքելությունից զատ, առաջնորդվում էր ապագայի տեսլականով. իր հիմնադրած օջախում կարևորելով հարյուրավոր մանուկների հայեցի կրթությունը, հայերենի, հայոց պատմության և մշակույթի դասավանդումը՝ նա նպատակ ուներ նպաստել ապագա անկախ Հայաստանի մտավորականության պատրաստմանը: Ճիշտ է, մեծ նվիրյալի երազը՝ անկախ Հայաստանի վերականգնումը, իրականություն դարձավ ավելի ուշ՝ շվեյցարացի նվիրյալի մահից հետո, սակայն նրա կրթած սաների ժառանգները, այսօր դարձել են Հայաստանի զագացման և հայ-շվեյցարական բարեկամության գործուն դերակատարներ:» - նշել է Հասմիկ Տոլմաջյանը:

Երեկոյի ընթացքում հնչել են Կոմիտասի ստեղծագործությունները: Ոգեկոչման միջոցառմանը ներկա են գտնվել Շվեյցարիայի եկեղեցական տարբեր համայնքների ներկայացուցիչներ, հասարակական գործիչներ, լրագրողներ, շվեյցարացիներ, հայ համայնքի ներկայացուցիչներ: Շվեյցարիայի ողջ տարածքում սկիզբ առած և երկրի չափահաս բնակչության կեսից ավելին ընդգրկող այդ շարժման նվիրյալներից էր պաստոր Անտոնի Կրաֆտ-Բոնարը, ով իր ողջ կյանքը նվիրաբերել էր Հայոց ցեղասպանությունից մազապուրծ հայ մանուկներին՝ Բենյենում նրանց համար հիմնելով հայկական օջախ:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ