Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Փետրվար

Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել է երեք զոհի մասին


ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը սկսել է խոստովանել իր իսկ հրահրած ագրեսիայի համարժեք պատասխանի արդյունքում ունեցած մարտական կորուստների մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, Արբեջանի ՊՆ-ն հայտարարություն է տարածել այն մասին, որ սեպտեմբերի 27-ի գիշերը և սեպտեմբերի 28-ի առավոտյան իրականացված գործողություների հետևանքով շփման գծում զոհվել է ադրբեջանական բանակի 3 զինծառայող` Վելիև Ռաուֆ Ֆահրեդինօղլուն, Ահմեդզադե Նեման Իսֆենդիյարօղլուն և Մուստաֆազադե Զոհրաբ Նամիգօղլուն:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում սեպտեմբերի 27-ին և լույս 28-ի գիշերը Ադրբեջանի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 120 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 (41 արկ), 82 (100 արկ) և 120 մմ-ոց (8 արկ) ականանետերից ու ՌՊԳ-7 (2 արկ) և ՀԱՆ-17 (3 արկ) տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 900 կրակոց: ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից տեղեկացրին, որ վերոնշված զինատեսակներից բացի, հայկական դիրքերի ուղղությամբ հակառակորդը կիրառել է նաև TR-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային կայանք (24 արկ):

ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում՝ հակառակորդի նախահարձակ գործողությունները լռեցվել են:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ