1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հայաստանում տուրիզմի որակը բարձրացնելու համար անհրաժեշտ է բարձրացնել ոլորտի մասնագետների մակարդակը. ՏՀԻ-ի ռեկտոր

Հայաստանում տուրիզմի որակը բարձրացնելու համար անհրաժեշտ է բարձրացնել ոլորտի 
մասնագետների մակարդակը. ՏՀԻ-ի ռեկտոր

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ցանկացած տուրիստ, որը այցելում է որևէ երկիր, այդ երկրում տուրիզմին հարակից ոլորտներում ստեղծվում է 4-5 աշխատատեղ: Սեպտեմբերի 26-ին լրագրողների հետ հանդիպմանը նման դիտարկում արեց Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Մինասյանը՝ շնորհավորելով Տուրիզմի միջազգային օրվա կապակցությամբ, որը նշվում է սեպտեմբերի 27-ին:

«Տուրիզմը զբոսաշրջությունը չէ, այն արդյունաբերություն է, և ցանկացած երկրում տուրիզմի զարգացումն ազդում է մոտ 53 ուղղությունների զարգացման վրա, որոնցից մենք հիմնականում նշում ենք գյուղատնտեսությունը, թեթև արդյունաբերությունը, խմիչքի և հուշանվերների արտադրությունը»,- հավելեց նա:

Մինասյանը նշեց նաև, որ Հայաստանի տուրիստական  կադրերի պաշարը, մասնագիտական ունիվերսալությունը չեն բավարարում, որպեսզի տուրիզմի որակն ավելի բարելավվի: Ըստ նրա` այսօր փոխվել են նաև տուրիստների պահանջներն, ու Հայաստանին անհրաժեշտ են նոր տուրիստական արտադրանք,  նոր մասնագետներ, որպեսզի հնարավոր լինի բավարարել այդ պահանջները:

Սեպտեմբերի 27-ը Տուրիզմի միջազգային օրն է։ Սեպտեմբերի 27-ը, որպես Տուրիզմի մջազգային օր,  հաստատվել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի Տուրիզմի համաշխարհային կազմակերպության կողմից: Նպատակը զբոսաշրջության քարոզչությունն է, համաշխարհային հանրության տնտեսության մեջ ունեցած ներդրման լուսաբանումը, ինչպես նաև տարբեր երկրների ժողովուրդների միջև կապերի զարգացումը։ Հայաստանում Տուրիզմի միջազգային օրը նշվում է սկսած 2009 թվականից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]