Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստանում նվազել է ամբուլատոր մահացության մակարդակը

Հայաստանում նվազել է ամբուլատոր մահացության մակարդակը

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում իրականացված վիրահատությունների արդյունքում ամբուլատոր մահերի թիվը 2014թ. Երևանում կազմել է 1,4%, իսկ մարզերում  0,2%: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` սեպտեմբերի 25-ին Առողջապահության նախարարության կոլեգիայի նիստին այս մասին նշեց ՀՀ գլխավոր վիրաբույժ Հովհաննես Սարուխանյանը:

«Այս թիվն ակնառու նվազել է 2012թ. հետ համեմատ, երբ Երևանում ամբուլատոր մահերի թիվը կազմել էր 1,6%, իսկ մարզերում՝ 0,5%: Օրինակ` 2014թ. Հայաստանում սուր աղիքային անանցանելիության դեպքում որովայնի անհետաձգելի վիրահատությունների թիվը կազմել է 573, որոնցից մահացել են 36-ը: Վիրահատվածների 50%-ը ընդունվել են 24 ժամ ուշացումով, ինչի պատճառ, օրինակ, մարզերում լինում է հիվանդի տեղափոխումներն այլ հիվանդանոցներ, իսկ տարիքային առումով, մահացածների 80%-ը 60 տարեկանից բարձ տարիքի են եղել»,- հայտնեց Հովհաննես Սարուխանյանը:

Գլխավոր վիրաբույժը հավելեց, որ 2014թ. Հայաստանում իրականացվել է 130 հազարից ավելի վիրահատություն, մանկական վիրաբուժության ոլորտում՝ 14 հազարից ավելի, նյարդային վիրաբուժության ոլորտում՝ 1288, նշիկների հեռացում՝ 9902,  թոքերի վիրահատություն՝ 861, սրտի՝ 4278, որոնցից 938-ը կատարվել է բաց սրտի վրա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]