Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Նախորդ օրվա համեմատ հայ դիրքապահների ուղղությամբ կրակոցների ինտենսիվությունը նվազել է. ՀՀ ՊՆ

Նախորդ օրվա համեմատ հայ դիրքապահների ուղղությամբ կրակոցների ինտենսիվությունը 
նվազել է. ՀՀ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-ադրբեջանական պետական սահմանին հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտումներն անկանոն բնույթ են կրում, սակայն կրակոցների ինտենսիվությունը սեպտեմբերի 24-ի համեմատ նվազել է: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարության լրատվության վարչությունից` հավելելով, որ hայ դիրքապահների ուղղությամբ հակառակորդը կրակ է արձակում տարբեր տրամաչափի զինատեսակներից:

Հակառակորդի կրակոցներից Տավուշի մարզի Բերդավան համայնքում սեպտեմբերի 24-ին զոհվել է 2 քաղաքացիական անձ, 2-ը` վիրավորվել: Զոված քաղաքացիներն են`1974 թվականին ծնված Սոնա Ռևազյանը և 1921-ին ծնված Շուշան Ասատրյանը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Տավուշի մեկ այլ սահմանամերձ Պառավաքար համայնքում հակառակորդի կրակոցից զոհվել է 83-ամյա Պայծառ Աղաջանյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]