Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Եվրատեսիլ-2016»-ի Հայաստանի ներկայացուցչի անունը հայտնի կդառնա հոկտեմբերի 13-ին

«Եվրատեսիլ-2016»-ի Հայաստանի ներկայացուցչի անունը հայտնի կդառնա հոկտեմբերի 13-ին

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը պաշտոնապես հաստատել է իր մասնակցությունը «Եվրատեսիլ-2016» երգի միջազգային մրցույթին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնից,  այս տարվա հայաստանյան պատվիրակի անունը հայտնի կդառնա հոկտեմբերի 13-ին` ժամը 19:15-ին, Առաջին ալիքի «Մասնագիտությունը՝ լրագրող» հաղորդման շրջանակներում: 

«Եվրատեսիլ- 2015» երգի միջազգային մրցույթում հաղթել է Շվեդիայի ներկայացուցիչ Մանս Զելմերլոուն, ում շնորհիվ էլ այն այս տարի մրցույթը կանցկացվի Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում: Ի դեպ, սա եվրատեսիլյան պատմության մեջ երկրորդ անգամը կլինի, երբ մրցույթը կանցկացվի «Գլոբ Արենա»-ում:

«Եվրատեսիլ-2016»-ի կիսաեզրափակիչ փուլերը կկայանան 2016թ. մայիսի 10-ին եւ 12-ին, իսկ եզրափակիչ փուլը՝ մայիսի 14-ին:

«Եվրատեսիլ» երգի մրցույթում կանոնների փոփոխություններ են եղել։ «Եվրատեսիլ 2016»-ին Մեծ հնգյակի երկրների (Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Իսպանիա, Մեծ Բրիտանիա) եւ մրցույթը հյուրընկալող Շվեդիայի ներկայացուցիչները, իրենց ելույթները սկսելու են կիսաեզրափակիչ փուլից, սակայն ինքնաբերաբար հայտնվելու են եզրափակչում։ Նրանք կունենան կիսաեզրափակիչի մյուս մասնակիցների համար քվեարկելու իրավունք։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]