Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հակառակորդի գնդակոծության հետևանքով վիրավորված բերդավանցիների առողջական վիճակը բավարար է

Հակառակորդի գնդակոծության հետևանքով վիրավորված բերդավանցիների առողջական վիճակը 
բավարար է

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան համայնքի` հակառակորդի գնդակոծության հետևանքով վիրավորված բնակիչների առողջական վիճակը բավարար է. նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց Բերդավան համայնքի ղեկավար Արարատ Գաբրիելյանը: «Նրանցից մեկը հենց սեպտեմբերի 24-ին բուժօգնություն է ստացել Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում ու տուն գնացել, իսկ մյուսը դեռ բժշկական կենտրոնում է, նա ականաբեկորային  վիրավորումը ստացել է ոտքի հատվածում, և նրա կյանքին վտանգ չի սպառնում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Գաբրիելյանը:

Նա նաև հայտնեց, որ իրավիճակը սահմանին այս պահին հանդարտ է, հակառակորդի կողմից կրակոցներ չկան: Հակառակորդի կողմից կրակոցներ չեն եղել նաև գիշերվա ընթացքում:

Գաբրիելյանի խոսքով` Բերդավանի գյուղապետարանում ձևավորվել է հանձնաժողով, որն այս պահին հաշվարկում է հակառակորդի գնդակոծության հետևանքով  համայնքի բնակիչների կրած վնասները: Նա հավելեց, որ Կառավարությունը ողջ վնասը փոխհատուցելու է: «Կառավարությունը միշտ նման դեպքերից հետո փոխհատուցել է վնասները: Այսօր նաև Տավուշի մարզպետն է եղել մեր համայնքում: Նրա հետ ամեն ինչ նայել ենք, հրահանգել է, որպեսզի շուտ հանձնաժողով ձևավորենք՝ վնասի չափը հաշվելու համար: Հանձնաժողովում կան նաև մարզպետարանի ներկայացուցիչներ, մասնագետներ, չափագրողներ: Շուտով նրանք կավարտեն իրենց աշխատանքը և արդյունքները կներկայացնեն Կառավարությանը` փոխհատուցման համար»,- եզրափակեց համայնքի ղեկավարը:

Հակառակորդի կրակոցներից Տավուշի մարզի Բերդավան համայնքում սեպտեմբերի 24-ին զոհվել է 2 քաղաքացիական անձ, 2-ը` վիրավորվել: Զոված քաղաքացիներն են`1974 թվականին ծնված Սոնա Ռևազյանը և 1921-ին ծնված Շուշան Ասատրյանը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Տավուշի մեկ այլ սահմանամերձ Պառավաքար համայնքում հակառակորդի կրակոցից զոհվել է 83-ամյա Պայծառ Աղաջանյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]