Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Իրանում զանգվածային ցույցեր են անցկացվում հաջի ընթացքում ուխտավորների զոհվելու կապակցությամբ

Իրանում զանգվածային ցույցեր են անցկացվում հաջի ընթացքում ուխտավորների զոհվելու 
կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հազարավոր ցուցարարներ են դուրս եկել Իրանի մի քանի քաղաքների փողոցներ եւ սգո երթեր են անցկացնում ի հիշատակ այն ուխտավորների, որոնք զոհվել են Սաուդյան Արաբիայում հաջի ընթացքում տեղի ունեցած հրմշտոցից: Ցույցերի մասին պատմող ռեպորտաժներ են ցուցադրվում ԻՐԻՆՆ լրատվական ալիքով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հավաքվածների կարծիքով, ողբերգության են հանգեցրել «թագավորության անվտանգության ծառայությունների սխալ գործողությունները»: «Բազմահազարանոց երթեր են անցկացվում  ամբողջ երկրում, մասնավորապես, Մեշհեդ քաղաքում՝ Ռեզավի-Խորասան հյուսիս-արեւելյան նահանգի մայրաքաղաքում, ինչպես նաեւ Ղորղան քաղաքում՝ Ղոլեստան հյուսիսային նահանգի մայրաքաղաքում»,- նշում Է հեռուստաալիքը:

Ինչպես հաղորդել Է «Մեհր» գործակալությունը, միաժամանակ Թեհրանում բողոքի զանգվածային ակցիա Է պատրաստվում Թեհրանում Սաուդյան Արաբիայի դեսպանատան մոտ: Մայրաքաղաքի երիտասարդությունը եւ համալսարանների ուսանողները կոչ են անում բոլոր ցանկացողներին՝ կիրակի օրը՝ սեպտեմբերի 27-ի ցերեկը,  միանալ ցուցարարներին:

Ընդհանուր առմամբ սեպտեմբերի 24-ին Մեքքայի մերձակայքում  ուխտավորների հրմշտոցի հետեւանքով զոհվել Է 717 մարդ, տուժածների թիվը 800-ից ավելին Է: Ըստ վերջին տվյալների՝  զոհվածներից 131-ը եւ վիրավորներից 150-ը իրանցի ուխտավորներ են, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]