Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«ՀԲԸՄ Վահե Կարապետյան» նորաբաց կենտրոնը կնպաստի հայրենիք-սփյուռք երիտասարդական կապերի ամրապնդմանը

«ՀԲԸՄ Վահե Կարապետյան» նորաբաց կենտրոնը կնպաստի հայրենիք-սփյուռք 
երիտասարդական կապերի ամրապնդմանը

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական բարեգործական ընդհանուր միության նորաբաց «Վահե Կարապետյան» կենտրոնը կդառնա ՀԲԸՄ-ի` հայրենիք-սփյուռք հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված  ծրագրերի իրականացման կարևորագույն օջախ: Սեպտեմբերի 24-ին Երևանում տեղի ունեցավ «ՀԲԸՄ Վահե Կարապետյան» կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: 2014թ. ամերիկահայ բարերար Վահե Կարապետյանը ՀԲԸՄ-ին է նվիրաբերել Երևանի Զաքարիա Քանաքեռցու 1 հասցեում գտնվող շենքը, որի ընդհանուր տարածքը կազմում է 5500քմ:

Լրագրողների հետ զրույցում ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը նշեց, որ կենտրոնը պետք է ծառայի հայաստանաբնակ և հայ սփյուռքի երիտասարդների միջև կապերի ամրապնդմանը: «Գաղափարն այն է, որ այտեղ պետք է մշակվեն կրթական, սոցիալական ծրագրեր: Զանազան վայրերից երիտասարդներ, ուսանողներ պետք է ժամանեն Հայաստան, և այս կենտրոնում կշփվեն Հայաստանի երիտասարդության հետ: Այս կենտրոնը պետք է լինի այն վայրը, որտեղ մեր երիտասարդները պետք է ավելի մոտիկից ծանոթանան միմյանց: Կենտրոնում իրականություն կդառնան Հայաստանի և սփյուռքի երիտասարդների համատեղ իրականացվող կրթական ու մշակութային բազմաբնույթ ծրագրեր , կյանքի կկոչվեն հայրենիքի զարգացմանը սփյուռքահայ երիտասարդներին մասնակից դարձնող նախաձեռնություններ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Սեդրակյանը:

Ամերիկահայ բարերար Վահե Կարապետյանը լրագրողների հետ զրույցում ընդգծեց, որ շենքը կառուցելու ընթացքում նման կենտրոն հիմնելու մասին չի մտածել: «Բայց երբ աշխատանքներն ավարտեցինք, մտածեցի, որ վաճառելը սխալ կլինի, վարձով տրամադրելը ևս ճիշտ չի լինի և մտածեցի տալ այն կազմակերպությանը, որը  միշտ մտածել է մեր ազգի միասնականության մասին: Դրա համար որոշեցի շենքը նվիրաբերել Հայկական բարեգործական ընդհանուր միությանը: Նրանց օգտագործման նպատակն էլ շատ լավն է` բերել բոլոր պայմաններն ու հարմարություններն ունեցող այս շենքում և մեկ հարկի տակ հավաքել աշխարհի տարբեր ծայրերի հայ երիտասարդությանը, ինչի աարդյունքում նրանք կծանոթանան, մոտիկից կշփվեն և հետագայում ընկերներ կդառնան: Ես շատ ուրախ եմ, որ ի վերջո այս շենքը նվիրաբերեցինք ՀԲԸՄ-ին»,- ընդգծեց Կարապետյանը:

Կենտրոնն իր հարկի տակ կընդունի նաև ՀԲԸՄ-ի ամենամյա ամառային ծրագրերի մասնակից ու տարբեր երկրներից ժամանող հարյուրավոր սփյուռքահայ երիտասարդների ու դպրոցական խմբերի, որոնք հնարավորություն կունենան մոտոիկից ծանոթանալ հայրենի իրականությանը, կշփվեն իրենց հայրենակիցների հետ, կխանդավառվեն հայրենիքով ու կլծվեն հայրենիքի բարգավաճմանը սատարելու գործին:

Կենտրոնում գործում է նաև «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպության գրասենյակը, որն աջակցություն է ցսւցաբերում գրասենյակ այցելող սիրիահայերին:

Լուսանկարները` Գևորգ Պերկուպերկյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]