Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ԱՄԷ-ում կայացել են ՀՀ անկախության 24-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ

ԱՄԷ-ում կայացել են ՀՀ անկախության 24-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ անկախության 24-րդ տարեդարձի առթիվ Արաբական Միացյալ Էմիրությունների Շարժա քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում սեպտեմբերի 18-ին տեղի է ունեցել Սուրբ պատարագ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, սեպտեմբերի 23-ին Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպանության հանդիսասրահում տեղի է ունեցել պաշտոնական ընդունելություն:

Հայաստանի Հանրապետության պետական օրհներգին հաջորդել է ԱՄԷ և Կատարի թեմի կաթողիկոսական փոխանորդ, Հոգեշնորհ Տեր Մեսրոպ վարդապետ Սարգսյանի մաղթանքը և սրտի խոսքը:

ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանն իր ելույթում անդրադարձել է Հայաստանի Հանրապետության արտաքին ու ներքին քաղաքականության հարցերին, ապա ընթերցվել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձն Անկախության տարեդարձի առիթով:

Երեկոյի գեղարվեստական բաժնից հետո տեղի է ունեցել հյուրասիրություն: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]