Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ստամբուլում սիրիացի երեխաներին շահագործում են որպես ճորտեր. CBS (տեսանյութ)

Ստամբուլում սիրիացի երեխաներին շահագործում են որպես ճորտեր. CBS (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան CBS հեռուստաալիքը ցուցադրել է Սիրիայից փախստականների երեխաներին Ստամբուլում որպես ճորտեր շահագործելու վերաբերյալ փաստագրական տեսանյութ:

Ինչպես հաղրոդում է «Արմենպրես»-ը, հեռուստաալիքը գաղտնի տեսախցիկով նկարահանել է Ստամբուլի տասնյակ տեքստիլ ձեռնարկություններից մեկում մինչեւ 10 տարեկան երեխաներին չնչին աշխատավարձով օրական 12 ժամ աշխատեցնելու տեսարաններ:

10-ամյա փախստական Հուսեին Օմերը պատմել է, որ 9 հոգուց բաղկացած իրենց ընտանիքին օգնելու համար ձեռնարկությունում շաբաթվա 6 օրն աշխատում է օրական 12 ժամ, որպեսզի շաբաթական 25 դոլար վաստակի:

Հեռուստաալիքը հայտնել է, որ Ստամբուլում տեքստիլ ձեռնարկությունների աշխատակիցների մեծ մասը սիրիացի փախստականների երեխաներ են: Հալեպից փախստական մի երեխա պատմել է, որ ռումբերից եւ ահաբեկիչներից մազապուրծ այժմ էլ հայտնվել է ճորտի կարգավիճակում:

Թուրքական «Ջումհուրիեթ» թերթը գրել է, որ Թուրքիա փախած 2 մլն-ից ավելի սիրիացիներ աղքատությունից ստիպված են աշխատելու ուղարկել իրենց երեխաներին:

Թուրքիայում կյանքի պայմաններ չգտնող սիրիացիներն իրենց երեխաների ապագան տեսնում են Եվրոպայում եւ ուղեւորվում այնտեղ:

Օրերս հայտնի է դարձել, որ միջազգային հանրությունը 1 մլրդ դոլար է հատկացրել Թուրքիային սիրիացի փախստականների համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]