Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Ադրբեջանը միջոցների սղության պատճառով երկրորդ արբանյակ չի ունենա

Ադրբեջանը միջոցների սղության պատճառով երկրորդ արբանյակ  չի ունենա

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան Orbital ATK ընկերությունը հայտարարել է Ադրբեջանի երկրորդ արբանյակի գործարկման գծով պայմանագիրը  միջոցներ չլինելու պատճառով չեղարկվելու մասին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Վաշինգտոնում կազմակերպված մամուլի ասուլիսին հայտարարել է ընկերության տարածաշրջանային փոխնախագահ Թեդ Մակֆարլանդը:

Նա հայտարարել է, որ ամերիկյան ExIm բանկը հրաժարվել է ֆինանսաական աջակցություն ցուցաբերել, եւ ընկերությունը կորցրել է երկրորդ պայմանագիրը:

Orbital ATK ընկերությունը պետք է կառուցեր Azerspace-2 արբանյակը, որն Ադրբեջանի կապի եւ բարձր տեխնոլոգիանների նախարարությունը մտադիր էր գործարկել 2017 թվականին:

ԱՄՆ-ի Կոնգրեսը վետո է դրել ExIm բանկի կողմից վարկավորվող խոշոր նախագծերի վրա: Կոնգրեսում գտնում են, որ բանկը դուրս է գալիս իր լիազորությունների սահմաններից եւ վերածվում է խոշոր կորպորացիաների բիզնես շահերի պաշտպանի` խոշոր վարկեր տրամադրելով դրանց:

Ադրբեջանի Azercosmos ազգային արբանյակային օպերատորը երկրորդ արբանյակի ստեղծման եւ գործարկման գծով բանակցություններ էր վարում Orbital ATK ընկերության հետ: Ընկերությունը մտադիր էր ադրբեջանական արբանյակը կառուցել ExIm բանկից ակնկալվող արտոնյալ վարկերի հաշվին: Սակայն, համաձայնագիրը չեղարկվել է, քանի որ բանկը հրաժարվել է վարկ հատկացնել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]