Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Չերչիլի գրպանի ժամացույցը վաճառել են 700 հազար եվրոյով

Չերչիլի գրպանի ժամացույցը վաճառել են 700 հազար եվրոյով

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլի գրպանի ժամացույցը վաճառվել Է Լոնդոնում Sotheby's-ի աճուրդում, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Business Standard-ին:

Հրատարակության տվյալներով՝ աքսեսուարի վերջնական արժեքն ութ անգամ գերազանցել Է սպասվող արժեքը եւ կազմել Է ավելի քան 700 հազար եվրո: Ժամացույցի նոր տիրոջ անունը չի նշվում:

Ժամացույցը պատրաստված Է ոսկուց, թվահարթակի վրա պատկերված Է Սբ. Գեորգին, որը նիզակով խոցում Է օձին:

Աքսեսուարը պատրաստվել Է շվեյցարական Agassiz and Co ֆիրմայի կողմից: Երկրորդ համաշխարհային պատերազմում  հաղթանակից հետո դաշնակից երկրների ղեկավարներից յուրաքանչյուրն ստացել Է մեկական օրինակ, նշում Է Blouinartinfo-ն: Օրինակ ԱՄՆ-ի նախագահ Հարի Թրումենի ժամացույցը զարդարված Էր ազատության արձանով եւ ձիթենու ճյուղով, ֆրանսիացի գեներալ Շառլ դը Գոլինին նվիրել են Ժաննա դ՛ Արկի պատկերով ժամացույց, իսկ խորհրդային առաջնորդ Իոսիֆ Ստալինին՝ հնգաթեւ աստղով ժամացույց:

Ինչպես նշել են Sotheby's-ում, աճուրդները նվիրված Էին Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 70-ամյակին եւ Չերչիլի մահվան տարելիցին: Աճուրդի տան ներկայացուցիչների կարծիքով՝ նրա ժամացույցը արիության խորհրդանիշ Է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]