Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Թբիլիսիում ներկ են լցրել Ռոնալդ Ռեյգանի հուշարձանի վրա

Թբիլիսիում ներկ են լցրել Ռոնալդ Ռեյգանի հուշարձանի վրա

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թբիլիսիում 59-ամյա մի բնակիչ սպիտակ ներկ Է լցրել ԱՄՆ-ի նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանի հուշարձանի վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդում են տեղական ԶԼՄ-ները՝ հղում անելով հանրապետության իրավապահ մարմիններին:

Ինչպես նշվում է, պարեկային ծառայության աշխատակիցները ձերբակալել են մի տղամարդու: Այժմ նա ստիպված կլինի հատուցել պատճառված վնասը, որի չափը կորոշի փորձաքննությունը: Իրավապահ մարմիններ հետաքննություն են սկսել: Քաղաքային համապատասխան ծառայությունները կվերադարձնեն հուշարձանի նախկին տեսքը: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

ՏԱՍՍ-ը հիշեցնում է, որ Ռեյգանի բրոնզե հուշարձանը Թբիլիսիում տեղադրվել է 2011 թվականի նոյեմբերին: Հուշարձանի վրա վրացերեն եւ անգլերեն լեզուներով փորագրված է Ռեյգանի ճառից արված մեջբերում. «Յուրաքանչյուր սերունդ պետք է հոգ տանի ազատության պահպանման մասին»:

 

 

Լուսանկարը` РИА Новости


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]