Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Հայ-գերմանական համագործակցությունը կրթության և մշակույթի ոլորտներում նորանոր շերտեր է ընդգրկում

 Հայ-գերմանական համագործակցությունը կրթության և մշակույթի ոլորտներում 
նորանոր շերտեր է ընդգրկում

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-գերմանական համագործակցությունը կրթության և մշակույթի ոլորտներում նորանոր շերտեր է ընդգրկում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մշակույթի և կրթության նախարար Շտեֆան Դորգերլոհը:

«Մենք ունենք մշակույթի ասպարեզում երկար տարիների համագործակցության ավանդույթ Հայաստանի հետ: Սկզբում այն սկսվել է դպրոցների մակարդակում գործընկերության հաստատմամբ: Մենք այժմ համագործակցում ենք գիտության, կրթության և մշակույթի բազմաթիվ ոլորտներում: Այսինքն` այս տարիների ընթացքում ընդլայնվել է այդ համագործակցությունը»,- նշեց Շտեֆան Դորգերլոհը:

Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մշակույթի և կրթության նախարարի խոսքով` այսօր երկու երկրները փոխանակում են իրականացվում աշակերտների, ուսանողների, ուսուցիչների, դպրոցների տնօրերենների միջև, տեղի են ունենում փոխայցելություններ:

«Երկու երկրների արվեստագետներն այցելում են Հայաստան և Գերմանիա, մենք կազմակերպում ենք Գերմանիայում հայկական մշակույթի օրեր: Կա հնագետների խորը  համագործակցություն. գերմանացի հնագետները ժամանում են Հայաստան և պեղումներ կատարում: Կա նաև համագործակցություն գիտնականների միջև. նրանք երկու լեզուներով գրքեր են հրատարակում: Սա նշանակում է, որ մեր համագործակցությունը նորանոր շերտեր է ընդգրկում, և կարիք կա այդ մասին նոր համաձայնագիր կնքելու»,- տեղեկացրեց նախարարը:

Սեպտեմբերի 23-ին կստորագրվի ՀՀ մշակույթի նախարարության, ՀՀ կրթության և գիտության նախարարության և Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մշակույթի և կրթության նախարարության միջև կրթության և մշակույթի ոլորտներում հետագա համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր: «Մենք ցանկանում ենք համաձայնագրում նշել հայ-գերմանական մշակութային օրերի և միջոցառումների կազմակերպման մասին: Ցանկանում ենք երկկողմ միջոցառումներին պարբերական բնույթ հաղորդել»,- շեշտեց Շտեֆան Դորգերլոհը:

Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիա-Անհալթ երկրամասի հետ համագործակցությունը սկսվել է 1998 թ-ին «Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մշակույթի և կրթության նախարարության միջև գիտության, կրթության և մշակույթի բնագավառներում հետագա համագործակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագրի ստորագրմամբ: Հուշագրի շրջանակում պարբերաբար իրականացվել են բարձրաստիճան փոխայցելություններ թե՛ Հայաստանում, թե՛ ԳԴՀ Սաքսոնիա-Անհալթ երկրամասում, որոնք նպաստել են կողմերի միջև կանոնավոր երկխոսության ձևավորմանը:  Դրանից հետո կնքվել են բազմաթիվ այլ երկկողմ փաստաթղթեր, իրականացվել են տարատեսակ միջոցառումներ, այցելություններ նախարարների մակարդակով:  Մատենադարան Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտը վերջերս հարստացել է միջազգային ճանաչում վայելող իրանահայ հայր և որդի արվեստագետներ՝ լուսանկարիչ Անթուան խան Սևրուգինի և գեղանկարիչ Անդրե (Դերվիշ) Սևրուգյանի արխիվով: 2014 թ. սեպտեմբերի 9-ին, Մատենադարանը համաձայնագիր է կնքել Գերմանիայի Դաշնության քաղաքացի, 84-ամյա Էմմանուել Սևրուգյանի հետ,  ըստ որի, Էմմանուել Սևրուգյանը Մատենադարանին է նվիրաբերել իր հոր և պապի կողմից որպես ժառանգություն ստացած գեղանկարների և լուսանկարների հավաքածուները:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]