1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ամերկահայ բարեգործների միջոցներով հիմնանորոգվում եւ վերազինվում է Գավառի հատուկ դպրոցը

Ամերկահայ բարեգործների միջոցներով հիմնանորոգվում եւ վերազինվում է Գավառի  հատուկ 
դպրոցը

ԳԱՎԱՌ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի N1 հատուկ դպրոցում ավարտվել է հիմնանորոգման եւ վերազինման հերթական փուլը, որն իրականացվել է «Նյու-Յորքի բարեկամների խորհուրդ» կազմակերպության կողմից տրամադրված միջոցների հաշվին: Այս տարվա ընթացքում ծրագրված աշխատանքների ընթացքը դիտելու նպատակով Գավառ քաղաքի N1 հատուկ դպրոց էին այցելել «Նյու-Յորքի բարեկամների խորհուրդ» կազմակերպության եւ «Հայ օգնության ֆոնդի հայաստանյան գրասենյակի» ներկայացուցիչները: Ինչպես «Արմենպրես»-ին ներկայացրեց  N1 հատուկ դպրոցի ներկայացուցիչ Լարիսա Զազյանը, այս տարվա ապրիլին «Նյու-Յորքի բարեկամների խորհուրդ» կազմակերպության միջոցներով ձեռք է բերվել եւ դպրոցին հատկացվել «Գազել» մակնիշի մեկ ավտոմեքենա, իսկ գարնան եւ ամռան ամիսներին տեղադրվել վերելակ, նորոգել շենքի մուտքը, 2 սանհանգույց, մարզադահլիճը, խոհանոցը` տեղադրելով կահույք, սառնարան եւ տաք ջրի կաթսա: Շինարարական աշխատանքների դիտարկմանը եւ բացման արարողությանը մասնակցեց նաեւ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը: «Ամեն ինչ ընթացել է մեր նախատեսած ծրագրերին համապատասխան, հատուկ կարիք ունեցող երեխաների համար աստիճանաբար ստեղծում ենք լավագույն պայմանները: Հատուկ դպրոցը մեր բարերարների ներդրած գումարների շնորհիվ  արդեն ունի վերականգնողական կենտրոն, վերելակ, մարզագույքով վերազինված մարզադահլիճ, նորոգված ճաշարան ու մաքուր խոհանոց: Մենք այսուհետ էլ կլինենք հատուկ դպրոցի կողքին` շարունակելով բարեկարգման ու զարգացման ծրագրերը»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց «Նյու-Յորքի բարեկամների խորհուրդ» կազմակերպության ներկայացուցիչ Գրիգոր Գրիգորյանը: Գեղարքունիքի մարզպետարանում ընդունելով հյուրերին` Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը շնորհակալություն հայտնեց բարերաներին կատարված հայրենանվեր աշխատանքերի համար եւ հավաստիացրեց, որ, անկախ մարզում ներառական կրթության ցանցի ընդարձակման պետական ծրագրերի իրականացումից,  Գավառի N1 հատուկ դպրոցը կպահպանի իր հատուկ կարգավիճակը, դերն ու նշանակությունը: «Ներառական կրթություն իրականացնող ոչ մի հաստատություն մեր մարզում չունի եւ, հավանաբար, չի էլ կարող ունենալ այն պայմանները, ինչը որ ունի Գավառի N1 հատուկ դպրոցը, որը հենակետային է մարզի բոլոր համայնքների հատուկ կարիք ունեցող բոլոր երեխաների համար»,- նշեց մարզպետի տեղակալը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]