Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Քանդակագործ Էդուարդ Շախիկյանը ծննդյան 65-ամյակի առթիվ պարգևատրվեց Մշակույթի նախարարության մեդալով

 Քանդակագործ Էդուարդ Շախիկյանը ծննդյան 65-ամյակի առթիվ պարգևատրվեց Մշակույթի 
նախարարության մեդալով

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ճարտարապետների միությունում սեպտեմբերի 22-ին բացվեց քանդակագործ Էդուարդ Շախիկյանի ծննդյան 65-ամյակին նվիրված ցուցահանդեսը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց  հոբելյարը, Ճարտարապետների միությունում բացված ցուցահանդեսին նա ներկայացրել է վերջին 20 տարիների ընթացքում կատարած աշխատանքների մեծ մասը:

«Միշտ զարմացել եմ և շարունակում եմ զարմանալ հայ ժողովրդի շնորհալիությանը: Այդ օրինակներից մեկն Էդվարդ Շախիկյանն է: Նա առաջին հերթին մեծատառով մարդ է և այնուհետև շնորհաշատ քանդակագործ», - ասաց Նկարիչների միության քարտուղար Խաչատուր Ազիզյան

Ցուցահանդեսի բացման շրջանակներում ՀՀ մշակույթի նախարության ներկայացուցիչը «Հայ կերպարվեստի զարգացման և կայացման գործում նշանակալի ներդրում կատարելու համար» և ծննդյան 65-ամյակի կապակցությամբ Մշակույթի նախարարության ոսկե մեդալը փոխանցեց ՀՀ վաստակավոր նկարիչ Էդուարդ Շախիկյանին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]