1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ադրբեջանում ընտրություններից առաջ ճնշում են գործադրում «Ումիդ»-ի վրա

  Ադրբեջանում ընտրություններից առաջ ճնշում են գործադրում «Ումիդ»-ի վրա

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի «Ումիդ» կուսակցությունը հայտարարել է, որ խորհրդարանական ընտրությունները դեռ չսկսված ընտրակարգն արդեն խախտվում է:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Թուրան»-ը, «Ումիդ» կուսակցությունը նշել է  ընտրական արշավին գործադիր իշխանության  կառույցների միջամտության մասին:

Այսպես, «Ուիդ» կուսակցության թեկնածուների օգտին ստորագրած անձանց նկատմամբ ճնշում է գործադրվում, որպեսզի նրանք հրաժարվեն իրենց ստորագրություններից: Որոշ շրջաններում փորձեր են արվում պատռել ստորագրությունների թերթիկները, գողանալ դրանք: Ամենից հաճախ դա տեղի է ունենում Բեյլագանի, Գեդաբեկի, Եվլախի, Աղսուի, Ղազախի եւ մի շարք այլ շրջաններում:

Բեյլագանում, օրինակ, ընտրողներից պահանջում են հայտարարել, որ «Ումիդ» կուսակցության օգտին իրենց ստորագրությունները վերցվել են խաբեության ճանապարհով:

Կուսակցությունը դատապարտել է այդ ապօրինի գործողությունները, որոնք վկայում են նախընտրական արշավի ոչ ժողովրդավարական եւ ոչ թափանցիկ լինելու մասին:

Ադրբեջանում հերթական խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն առաջիկա նոյեմբերի 1-ին:

Միջազգային կառույցները հայտնում են, որ Ադրբեջանում անկախությունից հետո անցկացված բոլոր ընտրություններն անցել են կոպիտ խախտումներով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]