Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Գվեն Սթեֆանին կոսմետիկայի շարք Է թողարկելու

Գվեն Սթեֆանին կոսմետիկայի շարք Է թողարկելու

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի երգչուհի, դիզայներ եւ դերասանուհի Գվեն Սթեֆանին սկսել Է համագործակցել Urban Decay կոսմետիկական ապրանքանիշի հետ: Նոյեմբերի վերջին կթողարկվի կոսմետիկայի նրանց համատեղ հավաքածուն, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Fashionmag-ին:

Թե հատկապես ինչ կոսմետիկական միջոցների մասին Է խոսքը, հրատարակությունը չի ճշտում: Սթեֆանիի խոսքով՝ վաճառվելու են հենց այն իրերը, որոնք նա ինքն Է օգտագործում ամեն օր: 

Կոսմետիկական միջոցների ցանկը կթողարկեն սահմանափակ քանակով. այն հնարավոր կլինի գնել նոյեմբերի 22-ից Urban Decay կայքում, ինչպես նաեւ Sephora, Ulta եւ Macy's խանութներում:

Urban Decay-ի ստեղծման գաղափարը պատկանում Է Cisco Systems կորպորացիայի համահիմնադիր Սենդի Լեռներին: 1996 թվականին գործընկերների՝ Դեւիդ Սովարդի եւ Վենդե Զոմնիրի հետ միասին նա թողարկել Է Urban Decay-ի («Քաղաքների ճգնաժամ») կոսմետիկական միջոցների առաջին շարքը, որը բաղկացած Էր 10 շրթներկից եւ եղունգների 12 ներկից: Ներկայում Urban Decay-ի խանութները ներկայացված են ոչ միայն ԱՄՆ-ում, այլեւ Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Իսպանիայում, Սինգապուրում եւ Ռուսաստանում:

Գվեն Սթեֆանին ամերիկացի երգչուհի, դիզայներ եւ դերասանուհի Է: 1986 թվականից նա No Doubt խմբի մենակատարն Է, արժանացել մի քանի տասնյակ երաժշտական պարգեւների:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]