1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Թուրքիայի ընտրական մարմինը մերժել է Սևան Նիշանյանի թեկնածությունը խորհրդարանական ընտրություններում

Թուրքիայի ընտրական մարմինը մերժել է Սևան Նիշանյանի թեկնածությունը 
խորհրդարանական 
ընտրություններում

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Բարձրագույն ընտրական խորհուրդը մերժել է պոլսահայ մտավորական, լեզվաբան Սևան Նիշանյանին Լիբերալ դեմոկրատական կուսակցության (LDP) կողմից խորհրդարանական ընտրություններում որպես թեկնածու առաջադրելու հայտը` նրա դատված լինելու պատճառով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:

Ստամբուլահայ հայտնի լեզվաբան Սևան Նիշանյանը, ով ներկայում գտնվում է բանտում, Թուրքիայի Լիբերալ դեմոկրատական կուսակցությունից պատգամավորի թեկնածու էր առաջադրվել նոյեմբերի 1-ին այդ երկրում անցկացվելիք խորհրդարանական ընտրություններում: Սևան Նիշանյանի թեկնածությունը պաշտոնապես առաջադրվել էր սեպտեմբերի 17-ին: Կուսակցության ցուցակում նա զբաղեցնում էր առաջին տեղը:

Նիշանյանի թեկնածության առաջադրումը կուսակցության գլխավոր քարտուղարի տեղակալ Թարըք  Բեյհանը պայմանավորել էր այն բանով, որ մարդու իրավունքների և ազատությունների հարցում նա Թուրքիայում աչքի է ընկել իր անվախ կեցվածքով:

2014 թվականի հունվարից 11 տարի ժամկետով ազատազրկման մեջ գտնվող Սևան Նիշանյանը Թուրքիայում ձերբակալվել է այն բանի համար, որ օրենքով իրեն պատկանող տարածքում «ապօրինի» շինարարություն է կատարել: Թուրքական մամուլն ավելի վաղ հայտնել է, որ Սևան Նիշանյանի ձերբակալությունը իշխանությունների սարքած գործն է, քանի որ մտավորականը բազմիցս հանդես էլ եկել թուրքական կառավարության բացերի հրապարակային քննադատությամբ:

Ավելի քան մեկ տարի բանտում գտնվող Նիշանյանը 2015 թվականի սեպտեմբերի 24-ին տեղափոխվելու է Սուլթանհիսարի բաց ռեժիմի բանտ, որտեղ պայմանները բանտարկյալիների համար համեմատաբար ավելի մեղմ են:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]