Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մատենադարանում բացվեց Նարեկացուն նվիրված ցուցադրությունը

Մատենադարանում բացվեց Նարեկացուն նվիրված ցուցադրությունը

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մատենադարանի նորակառույց մասնաշենքում բացվել է Գրիգոր Նարեկացու աշխատություններին նվիրված ժամանակավոր ցուցադրություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սեպտեմբերի 22-ին բացված ցուցահանդեսին ներկայացված են Նարեկացուն վերաբերվող ձեռագրեր, հնատիպ և ժամանակակից գրքեր, հմայիլներ և այլն:

«Միջնադարում, Ավետարանից հետո, Նարեկացու «Մատյան ողբերգության»-ն ամենաարտագրվող ձեռագրերից մեկն է եղել: Մատենադարանում և աշխարհի այլ վայրերում գտնվող հայկական կենտրոններում պահպանվում են մեծ թվով ձեռագիր գրքեր և տպագիր մատյաններ, հմայիլներ, որտեղ գրված են եղել Նարեկացու աղոթքներն ու պատկերված է եղել Նարեկացին», - նշեց Մատենադարանի թանգարանի վարիչ Աիդա Չարախչյանը:

Այժմ Մատենադարանում Նարեկացու պատկերներով ամենահին պահպանված մատյանը թվագրվում է  1173թ, որը գրվել է Կիլիկիայի Սկևռայի վանքում:

«Միջնադաում, եթե մեկն իրեն մեղսագործ էր համարում, իր մեղքերն քավելու համար «Մատյան»-ն էր արտագրում, և Մատենադարում ունենք Սայաթ-Նովայի արտագրածը»,- ընդգծեց Աիդա Չարախչյանը:

Խոսելով Նարեկացու աշխատությունների բուժիչ հատկությունների հավատի մասին` նա Չարախչյանը նկատեց, որ գիտական ապացուցներ չկան դրանց բուժիչ հատկությունների մասին, սակայն հավելեց, որ միջնադարից մինչ մեր օրերը հասած հավատալիքը հիմք է տալիս չբացառել դրա իրական լինելը:

Ցուցահանդեսին ներկայացված են նաև Նարեկացու աղոթքներով և պատկերներով ժապավենաձև հմայիլները, որոնք նույնիսկ հագուստի տակից մարմնին են փաթաթել՝ պահպանելու, փրկելու, իղձերն իրականցնելու համար:

Լուսանկարները` Անահիտ Մինասյանի, Տաթև Դուրյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]