Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ադրբեջանում մանաթի երկրորդ արժեզրկումն անխուսափելի է

Ադրբեջանում մանաթի երկրորդ արժեզրկումն անխուսափելի է

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զարգացման ասիական բանկի (Asian Development Bank) կանխատեսումներով` Ադրբեջանի իշխանությունները հարկադրված են գնալ ազգային արժույթի` մանաթի տարվա սկզբից երկրորդ արժեզրկմանը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով բանկի պաշտոնական կայքը, զեկույցում բանկի փորձագետները նշում են, որ մանաթի կայունության վրա ճնշող երկու գործոնների ցուցանիշներն այս տարի խիստ նվազել են: Այսպես, նավթի գները մնում են մեկ բարելի դիմաց 50 դոլարից ցածր մակարդակի վրա, իսկ հանրապետության արտարժույթի պաշտոնական պահուստները հունվար-օգոստոսին կրճատվել են 30 տոկոսից ավելի: Բանկը գտնում է, որ եթե այդ միտումները պահպանվեն, ապա դա մանաթի նոր արժեզրկում կառաջացնի:

Սակայն, Ասիական զարգացման բանկի վերլուծաբաններն այլ խնդիր են կանխատեսում մանաթի հնարավոր արժեզրկումից հետո եւս, քանի որ Ադրբեջանի բանկային հատվածը ներկայում «դոլարացման ալիք է ապրում»: 

«Մանաթի արժեզրկումից հետո ԱՄՆ դոլարով դեպոզիտների ծավալը գրեթե երկու անգամ մեծացել է», -նշվում է բանկի զեկույցում:

Ադրբեջանի կենտրոնական բանկը 2015 թվականի փետրվարի վերջին դոլարի նկատմամբ մանաթի առաջին արժեզրկումն էր իրականացրել` 34 տոկոս չափով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]