1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հանոյում կայացել է ՀՀ անկախության 24-րդ տարեդարձին նվիրված միջոցառում

Հանոյում կայացել է ՀՀ անկախության 24-րդ տարեդարձին նվիրված միջոցառում

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վիետնամի մայրաքաղաք Հանոյի «Մելիա» հյուրանոցային համալիրի հանդիսությունների սրահում սեպտեմբերի 21-ին տեղի է ունեցել ՀՀ անկախության 24-րդ տարեդարձին նվիրված պաշտոնական ընդունելություն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, ընդունելությանը ներկա են եղել Վիետնամի օրենսդիր և գործադիր իշխանությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, Վիետնամում հավատարմագրված բազմաթիվ դեսպաններ և միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, դիվանագետներ, «Հայաստան-Վիետնամ» բարեկամական խմբի նախագահության անդամներ, տնտեսական, հասարակական-քաղաքական շրջանակների, մշակութային կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրագրողներ: Ընդունելության պատվավոր հյուրն է եղել Վիետնամi արտաքին գործերի նախարարի օգնական Վու Կուն Մինը:  

Ներկաների առջև բացման խոսքով հանդես է եկել Վիետնամում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանը՝ ներկայացնելով անկախությունից ի վեր ՀՀ կայացման ուղին, ձեռքբերումներն ու հաջողությունները: Անդրադառնալով հայ-վիետնամական երկկողմ հարաբերություններին՝ դեսպան Վարդանյանը բարձր է գնահատել փոխադարձ շահերի և բարեկամության վրա ձևավորված համագործակցությունը: Դեսպանը վստահություն է հայտնել, որ երկկողմ քաղաքական, տնտեսական, մշակութային, գիտական կապերը կշարունակեն ամրապնդվել և խորանալ՝ ի շահ երկու ժողովուրդների:

Վիետնամի ԱԳ նախարարի օգնական Վու Կուն Մինն իր ելույթում ընդգծել է, որ չնայած երկու երկրների միջև եղած աշխարհագրական հեռավորությանը՝ հայ-վիետնամական հարաբերությունները միշտ էլ աչքի են ընկել առանձնակի ջերմությամբ։ Ըստ Վու Կուն Մինի` վիետնամցի ժողովուրդը հիշում և գնահատում է անկախության համար իր մղած պայքարում հայ ժողովրդի ունեցած ներդրումը։ Անդրադառնալով երկկողմ տնտեսական հարաբերություններին՝ Վու Կուն Մինը վստահություն է հայտնել, որ Վիետնամի և Եվրասիական տնտեսական միության միջև 2015թ. մայիսին ստորագրված ազատ առևտրի համաձայնագիրը նոր թափ կհաղորդի երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների զարգացմանը և գործարար կապերի ամրապնդմանը։

Երեկոյի ընթացքում հնչել են աշխարհահռչակ հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ, ինչպես նաև ցուցադրվել է տեսաշար՝ Հայաստանի տեսարժան վայրերի դրվագներով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]