Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ադրբեջանի կառավարությունը 4.8 միլիարդ մանաթ պարտք է վերցնում

Ադրբեջանի կառավարությունը 4.8 միլիարդ մանաթ պարտք է վերցնում

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նավթի համաշխարհային գների անկման պատճառով տնտեսական ճգնաժամում հայտնված Ադրբեջանի կառավարությունը ստիպված երեք անգամ մեծացնում է ներքին պետական պարտքի վերին սահմանը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է faktxeber.com լրատվական կայքը:

Ադրբեջանի կառավարությունն առաջարկել է փոփոխություն կատարել «Ադրբեջանի Հանրապետության 2015 թվականի պետբյուջեի մասին» օրենքում` 13-րդ հոդվածում Ադրբեջանի Հանրապետության 2015 թվականի գծով ներքին պետական պարտքի վերին սահմանը 1,5 մլրդ մանաթից մեծացնելով 4,5 մլրդ մանաթի:

Արտաքին պետական պարտքի վերին սահմանը կպահպանվի նախկինում նախատեսվածի պես 1,5 մլրդ մանաթի մակարդակի վրա:

Փոփոխությունը, մինչ խորհրդարանի հաստատման ներկայացվելը, արդեն սկսել է կիրառվել 2015 թվականի հուլիսի 15-ից:

Այդ փոփոխությունը նախատեսող օրենքի նախագիծն Ադրբեջանի խորհրդարանի հաստատմանը կներկայացվի սեպտեմբերի 30-ին անցկացվելիք լիագումար նիստում:

Azadlig.info կայքն էլ հայտնում է, որ ադրբեջանցի հայտնի տնտեսագետ Ռովշան Աղաեւը սպասվող փոփոխության հետ կապված Facebook-ի իր էջում գրառել է, որ Ադրբեջանի կառավարությունը ներքին պարտքը երեք անգամ մեծացնում է սնանկացած Միջազգային բանկն առողջացնելու նպատակով:

«Կառավարությունը 3 մլրդ ներքին պարտք է վերցնում Միջազգային բանկն առողջացնելու նպատակով: Որպես լրացում Պետական նավթային ընկերության ներքին եւ արտաքին նախագծերին աջակցելու համար ծրագրվում է 1,8 մլրդ մանաթ ներքին պարտք եւս», -նշել է տնտեսագետը եւ կասկած հայտնել, թե շրջանառության մեջ գտնվող փողի մոտ 70 տոկոսը կազմող ներքին նոր պարտքը կկարողանա արդյոք կարճ ժամանակում ապահովել երկրի արդեն փլուզվող ֆինանսական համակարգի շարունակականությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]