Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ԱՄՆ-ը եւս 419 մլն դոլար է հատկացնում սիրիացի գաղթականներին օգնելու համար

ԱՄՆ-ը եւս 419 մլն դոլար է հատկացնում սիրիացի գաղթականներին օգնելու համար

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ը եւս 419 մլն դոլար է հատկացնում սիրիացի գաղթականներին հումանիտար օգնություն ցուցաբերելու համար: Ինչպես հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջոշ Էռնեստը, միջոցները կբաշխվեն ՄԱԿ-ի մասնագիտացված հիմնարկների միջոցով եւ կօգտագործվեն դեղորայքի, պարենամթերքի եւ առաջին անհրաժեշտության իրերի գնման համար, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Նր խոսքով՝ ԱՄՆ-ը խոշորագույն դոնորն Է մնում բոլոր այն պետությունների թվում, որոնք օգնում են նրանց, ովքեր տուժել են արաբական երկրում զինված հակամարտությունից: «Ներկայում Միացյալ Նահանգներն ավելի քան 4,5 մլրդ դոլար է հատկացրել, որպեսզի աջակցի Սիրիայում ծանր վիճակում հայտնված մարդկանց, ինչպես նաեւ սիրիացի 4 մլն փախստականների»,- նշել է Էռնեստը:

Նա նաեւ հիշեցրել է, որ օրերս պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է այն փախստականների թվաքանակն ավելացնելու մտադրության մասին, ովքեր մոտ ժամանակներս ԱՄՆ-ի տարածք մուտքի իրավունք կստանան: Բարաք Օբամայի վարչակազմը պլանավորում է ընթացիկ ֆինանսական տարում գաղթականների քվոտան 70 հազարից հասցնել 85 հազար մարդու, իսկ հաջորդ տարի այն ավելացնել մինչեւ 100 հազար: Ավելի վաղ ԱՄՆ-ի վարչակազմը հայտարարել է, որ այս տարի լրացուցիչ կընդունի 10 հազար սիրիացի փախստականների, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը`  EPA


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]