1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ադրբեջանցի հայտնի մարզիկը ձերբակալվել է ահաբեկչության մեղադրանքով

Ադրբեջանցի հայտնի մարզիկը ձերբակալվել է ահաբեկչության մեղադրանքով

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիեւի «Բորիսպոլ» օդանավակայանում ձերբակալվել է ադրբեջանցի հայտնի մարզիկ Վալեհ Ջավանշիրովը: 21-ամյա մարզիկը ծնվել է Ադրբեջանի Գուսարի շրջանում: Նա ձեռնամարտի գծով Եվրոպայի չեմպիոն եւ միջազգային մրցումների հաղթող է:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ին` հղում կատարելով Ուկրաինայի պետական սահմանային ծառայության մամուլի ծառայությանը: Նա Կիեւ էր ժամանել Ռուսաստանից եւ պատրաստվում էր մեկնել Թուրքիա, սակայն, ձերբակալվել է:

Ժամանակ առաջ ադրբեջանցի մարզիկի նկատմամբ միջազգային որոնում էր հայտարարվել Ռուսաստանում` «ահաբեկչություն» հոդվածով կատարած հանցագործության համար: Վալեհ Ամիրասլանովը փոխանցվել է ուկրիանական ոստիկանությանը: Չնայած նրան, որ նա մեղադրվում է ահաբեկչության մեջ, չեն նշվում նրա կողմից կատարված կոնկրետ հանցագործությունները:

««Բորիսպոլ» օդանավակայանում Ինտերպոլի գծով հանցագործների որոնման միջոցառումների անցկացման շրջանակում հայտնաբերվել եւ ձերբակալվել է Ադրբեջանի քաղաքացի Վալեհ Ամիրասլանովը: Նա գտնվում էր միջազգային որոնման մեջ «ահաբեկչություն» հոդվածով հանցագործություններ կատարելու համար», -ասվում է հաղորդագրության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]